Ներքին 6 ամիս առաջ - 11:15 14-04-2026

Հավատացած եմ՝ հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում. Վարդան Օսկանյան

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմադիր դաշտը հիմնականում արդեն ձևավորվել է։ Նրանց ցուցակները հրապարակված են, ծրագրերը՝ ներկայացված։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ծրագրերի մեջ ակնհայտ է ընդհանուր օրակարգը՝ խաղաղությունը, տնտեսական զարգացումը, աղքատության հաղթահարումը, արդարության վերականգնումը, ազգային վերածնունդն ու միասնությունը։

Այժմ, երբ հիմքը դրված է, ժամանակն է հանրային գիտակցության մեջ ձևավորելու և ամրապնդելու «հավաքական ընդդիմություն» գաղափարը։ Սա այլևս անհատական ջանքերի մասին չէ, այլ ընդհանուր նպատակի։ Հավատացած եմ՝ այս հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում։

Սակայն միայն հաղթելը բավարար չէ։ Պետք է ավելի բարձր նշաձող սահմանել։ Այս միտքը նշել եմ նաև իմ նախորդ գրառման մեջ և շարունակելու եմ կրկնել։ Նպատակը չպետք է լինի պարզապես թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։

Միայն այդ դեպքում կկարողանանք վերջնականապես փակել անցած ութ տարիների էջը՝ այդ շրջանն ու հիշողությունները թողնելով պատմության էջերում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող