Ներքին 5 ամիս առաջ - 21:17 13-04-2026

Բռնել եմ, որ չփախչի. Պոնչը և Տոման հայտնվել են քննարկումների կիզակետում

Դերասան Տարոն Իսպիրյանը, որը շատերին հայտնի է որպես Պոնչ, ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել դերասանուհի Տոմա Պետրոսյանի հետ։

Լուսանկարին կից դերասանը կատակել է. «Բռնել եմ, որ չփախչի»։ Հրապարակման մեկնաբանություններում իրենց հումորով աչքի են ընկել հայտնի գործընկերները։

Սոնա Մաթևոսյանը կատակել է. «Տարոն ջան, իսկ ու՞ր պետք է փախչես»։ Վահե Զիրոյանը հավելել է. «Ուր էլ փախչես, հետ ես գնալու»։

Հետևորդներից շատերն էլ հումորով նշել են, թե «թուղթ ու գրի» հոտ է գալիս։

Տևական ժամանակ է, ինչ համացանցում լուրեր են պտտվում նրանց հարաբերությունների մասին։ Թեև սկզբնական շրջանում Պոնչն ու Տոման ամեն ինչ հերքում էին կամ հումորով շրջանցում հարցերը, սակայն երկրպագուները նրանց հաճախ էին միասին ֆիքսում տարբեր վայրերում՝ նույնիսկ գաղտնի լուսանկարելով։

Երկրպագուները միակարծիք են՝ համատեղ լուսանկարներում նրանց աչքերի փայլն ամեն ինչ ասում է սիրելի դերասանների զգացմունքների մասին։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ