Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 18:42 07-04-2026

Քաղաքապետարանում հակված չեն լուրջ գործ անել․ մեր հաշվին իրենց պարգևատրում են

«Ես այդպիսի քաղաքապետարան չեմ ուզում ունենալ՝ զոռով ընտրված քաղաքապետով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն՝ անդրադարռնալով Երևանի քաղաքապետի աշխատանքին ու Երևանի խնդիրներին։

Երկուշաբթի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր. «Մեր նպատակը նոր աղբավայր կառուցելը չէ, բացարձակ, մեր նպատակն է ունենալ աղբի վերամշակման նոր գործարան, որը պետք է ամբողջապես վերամշակի Երևանում և մերձակա մարզերում հավաքվող ողջ աղբը»։

Ավինյանի այս հայտարարության վերաբերյալ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծիք հայտնեց, որ քաղաքապետարանն իրականում հակված չէ լուրջ գործ անելու և պարզաբանեց օրինակով.

«Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի գետնանցումը, որը գտնվում է քաղաքապետարանից ընդամենը երկու րոպե հեռավորության վրա, տիրում է հակասանիտարական վիճակ, առնետներ են շրջում, և նույնիսկ սպանություն է տեղի ունեցել հենց ներկայիս իշխանությունների օրոք, սակայն քաղաքապետարանը չի կարողանում անգամ պատշաճ մաքրություն և լուսավորություն ապահովել»։

Անդրադառնալով ներդրումների թեմային՝ Մանասերյանը նշեց, որ մասնավոր հատվածը չի ցանկանում գումար ներդնել, քանի որ նման իշխանությունների հետ հնարավոր չէ լուրջ գործ անել։ Նա շեշտեց. «Եթե երկիրը չունի ներքին ներդրումներ, ապա արտաքին ներդրումների սպասելը պատրանք է»։

Այն հարցին, թե արդյո՞ք իրատեսական է աղբի վերամշակման գործարան կառուցելը, Մանասերյանը պատասխանեց. «Իհարկե։ Ոչ թե իրատեսական է, այլ անհրաժեշտ է դա։ Բոլոր նորմալ, քաղաքակիրթ երկրներն ունեն այդ գործարանները։ Դա ընդամենը ցանկության, հետևողականության հարց է»։

Հիշեցնենք, որ երկուշաբթի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, թե նախատեսում են աղբի վերամշակման գործարան կառուցել։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ