Ներքին 7 ամիս առաջ - 15:24 04-04-2026

Եթե Մոսկվան նման որոշում կայացնի, ՀՀ-ն էլ դուրս կգա թե՛ ՀԱՊԿ–ից, թե՛ ԵԱՏՄ–ից. Ալեն Սիմոնյան

«Մոսկվայում Հայաստանի վարչապետը հանդես եկավ անկախ, ինքնիշխան պետության դիրքերից, և ես հպարտությամբ էի նայում»,- Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ իր տպավորություններն այսպես նկարագրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում: Գրում է «Ազատությունը»։

Հարցին, թե մոսկովյան հանդիպմանը տպավորություն էր, թե վտանգների մասին են Հայաստանին զգուշացնում, արդյո՞ք Դուք այդ հանդիպումից հասկացել եք, որ վերջնագրերով են խոսել ՀՀ իշխանության հետ, Սիմոնյանն արձագանքեց, որ նման խոսակցությունները նոր չեն, օրինակ՝ ապրանքների, գազի գնի հետ կապված խոսակցությունները տարիներ շարունակ եղել են, բայց եթե նման որոշում լինի, Հայաստանն էլ իր որոշումը կկայացնի և վերջնականապես դուրս կգա թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից, այսօրվա ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահը, միաժամանակ կարծիք հայտնելով, որ հարցը դրան չի կհասնի։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ