Սպորտ 5 ամիս առաջ - 14:53 03-04-2026

Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի թիմի հայտացուցակում «Ռոմայի» դեմ խաղում

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի թիմի հայտացուցակում «Ռոմայի» դեմ Իտալիայի Ա սերիայի առաջիկա խաղում։

Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը` հղում անելով FCInter1908-ին, 37-ամյա ֆուտբոլիստը սպասվածից արագ է ապաքինվում ազդրի վնասվածքից։ Նախորդ ամիս «Ատալանտայի» հետ խաղում (1:1) ստացած վնասվածքի պատճառով թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն չէր կարողացել օգտվել փորձառու կիսապաշտպանի ծառայություններից «Ֆիորենտինայի» դեմ նախորդ տուրի արտագնա խաղում։

Ֆլորենցիայում «ներաձուրիները» չկարողացան հաղթել վտանգավոր գոտում հայտնված «Ֆիորենտինային», ինչը հնարավորություն տվեց «Միլանին» կրկին միանալ չեմպիոնական մրցավազքին։

Այս պահին «Ինտերը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող «Միլանին»։ Սակայն առաջնության ավարտին մնացել է 8 տուր, և Կիվուի սաներն այլևս սխալվելու իրավունք չունեն. թիմն արդեն երեք խաղ անընդմեջ չի հաղթել Ա սերիայում, ինչը վերջին անգամ գրանցվել էր 2023 թվականին։

Միևնույն ժամանակ, միլանյան ակումբի ճամբարից լավ լուրեր կան նաև հարձակման գծի վերաբերյալ. թիմի առաջատար Լաուտարո Մարտինեսը վերսկսել է լիարժեք մարզումները։ Փետրվարի կեսերից նրա բացակայության պայմաններում «Ինտերը» 4 խաղում ընդամենը մեկ հաղթանակ էր տարել։

Սպասվում է, որ արգենտինացի հարձակվողը կվերադառնա մեկնարկային կազմ և կմասնակցի կիրակնօրյա հանդիպմանը, մինչդեռ Հենրիխ Մխիթարյանը խաղը, ամենայն հավանականությամբ, կսկսի պահեստայինների նստարանին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում