Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:30 01-04-2026

Պուտինը Փաշինյանին կխաբի, կճամփի․ հարցում

Ապրիլի 1-ին Մոսկվայում տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներին հարցրել. «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ընտրություններից 2 ամիս առաջ Պուտինի հետ հանդիպում խնդրել։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։

«Չեմ կարող ասել, միգուցե մի բան փոխվի դեպի լավը»,– ասաց մի քաղաքացի։

Մեկ ուրիշը նշեց. «Սկի՝ քաղաքագետները կարող է չսպասեն, ես ի՞նչ սպասեմ, անորոշ վիճակ ա»։

Եղան նաև ավելի կտրուկ գնահատականներ. «Իր աթոռի համար է, երկուսն էլ թուրք են, ու ոչ մի լավ բան չեմ սպասում»։

Մեկ այլ քաղաքացի նշեց. «Վատը սպասում եմ, որովհետև Պուտինին ատելով ատում եմ, Փաշինյանի կխաբի, կճամփի»։

«Ես չգիտեմ՝ ով ում է հանդիպել, բայց ՀՀ-ի ուժը նախկինում ու ներկայում Ռուսաստանն է, ոնց ուզի՝ նենց կլինի։ Ռուսաստանի հետ մենք պետք է բարեկամություն անենք, ուզում է՝ Փաշինյանը լինի, ուզում է՝ Պողոսը, ուզում է՝ Պետրոսը»,- ասաց մի քաղաքացի, ապա հավելեց. «Ոչ թե երեխեքի արյունը ծախեն, հետո հողերը... Փողը կարևոր չէ, հողն է կարևոր, հայրենիքն է կարևոր։ Մի հոգի ընտրի՝ կյանքի ընկերություն արա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
10:32 Չայնիի ոլորաններում Volkswagen Tuareg-ը մոտ 250 մետր գլորվելով ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է