Մամուլ 7 ամիս առաջ - 08:27 01-04-2026

Ընտրական մրցակցության նոր նշաձող. Հետախուզվողները Հայաստան կգան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, ըստ շրջանառվող տեղեկությունների, քաղաքական համաձայնություն է տվել, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունում վերջին տարիներին գտնվող և հեռավար քաղաքական ակտիվություն ցուցաբերող մի շարք գործիչներ հնարավորություն ստանան վերադառնալ Հայաստան և մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին՝ ինքնադրսևորվելով ներքաղաքական դաշտում։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հետախուզման մեջ գտնվող Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո), Միհրան Պողոսյանին (հանրային դաշտում առավել հայտնի որպես «Քեթրինի Միհրան»), ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում պաշտոնազրկված պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և այլ գործիչների։

Ըստ տեղեկությունների՝ նշված անձինք հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան և քաղաքական մրցակցային դաշտում մասնակցել հունիսի 7-ին նախատեսված ընտրություններին՝ մրցելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Ակնկալվում է, որ առաջիկայում նրանք կփորձեն շռնդալից մուտք գործել քաղաքական դաշտ՝ ակտիվ քարոզչական և հանրային գործունեությամբ։

Քաղաքական դիտարկումների համաձայն՝ հարցի շուրջ որոշումը համարվում է կայացված, և այն դիտարկվում է նաև այն համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է այց Ռուսաստանի Դաշնություն, որտեղ, ըստ որոշ գնահատականների, քննարկումների օրակարգում կարող են լինել նաև ներքաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր։

Թեմայի շուրջ պաշտոնական պարզաբանումներ առայժմ չեն հնչել, սակայն ակնկալվում է, որ առաջիկայում քաղաքական դաշտում ձևավորվելիք զարգացումները կհստակեցնեն գործընթացի շրջանակներն ու հնարավոր ազդեցությունը ընտրական մրցակցության վրա (Կ)»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ