Մամուլ 7 ամիս առաջ - 08:23 01-04-2026

ՊՆ-ն մոռացել՝ քարոզչությամբ է զբաղված․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Իշխանական գրեթե բոլոր պաշտոնյաները լծվել են նախընտրական արշավին, պաշտոնական քարոզչությունը դեռ չսկսված՝ հակառակորդի դեմ հակաքարոզչություն են իրականացնում, անգամ ամենաչեզոք` Պնախարար Սուրեն Պապիկյանը:

ՊՆ-ում ուղղակի ապշած են նրա պահվածքից։ Երեկ նա իր էջում Սամվել Կարապետյանի կուսակցության մասին Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրություն-տեսագրությունն էր տեղադրել, որով հայտնում էին Արմավիրում ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառք բաժանելու մասին, եւ գրել էր․ «Ձեր հին ձեւերը բախվելու են Իրական Հայաստանի պետական ինստիտուտների հետեւողական աշխատանքին եւ հաստատված օրինականությանը. պետության համը ձեզ, վստահաբար, դուր չի գա»:

ՊՆ մեր աղբյուրն ասաց, որ նախարարը, փոխանակ իր ղեկավարած համակարգի խնդիրներով զբաղվի, քաղաքական հայտարարություններ է անում։

Դիցուք, օրերս Արարատի զորամասում ծառայություն իրականացնելիս հանկարծամահ է եղել մոտ 40 տարեկան գումարտակի հրամանատար` սրտի կանգ է գրանցվել, կյանքը փրկել չի հաջողվել։

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը մեզ վստահեցրեց, որ ծառայություն իրականացնելիս չի պատահել դեպքը․ «Ժամկետային զինծառայող չէ, սպա է եղել, մահվան դեպքը շաբաթներ առաջ է եղել, դասակարգվում է որպես ծառայության հետ չկապված հանգամանքներում առողջական պատճառով մահվան դեպք, ինչի առնչությամբ, ինչպես բոլորին հայտնի է, ՊՆ-ն պաշտոնական իրազեկում չի կատարում»։

Բայց օրեր առաջ Վարդենիսի զորամասում տեղի ունեցած դանակահարության մասին էլ ՊՆ-ն կցկտուր հաղորդագրություն տարածեց՝ վարժական հավաքի ընթացքում արձանագրվել է դանակահարման դեպք, մինչդեռ միջադեպը տեղի էր ունեցել դիրքերում՝ սահման պահելիս։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ