Սպորտ 7 ամիս առաջ - 19:24 31-03-2026

ՖԻՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ին Իրանի հավաքականի մասնակցության վերաբերյալ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը Իրանի ազգային հավաքականի հնարավոր մասնակցությանը և ստեղծված իրավիճակին։

​«Մենք քաջ գիտակցում ենք, թե որքան բարդ իրավիճակում է հայտնվել Իրանի հավաքականը, և սթափ ենք գնահատում իրականությունը։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք աշխատել և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշխարհի առաջնությունում նրանց հանդիպումներն անցնեն առավելագույնս հարմարավետ պայմաններում։ Այլընտրանքային ոչ մի ծրագիր՝ ո՛չ B, ո՛չ C, ո՛չ էլ D, գոյություն չունի. կա միայն պլան A:

Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, և դրա վրա ազդելը մեր ուժերից վեր է։ Սակայն մենք ի զորու ենք միավորել մարդկանց, տալ նրանց միասնությունը զգալու հնարավորություն և ստեղծել խաղաղության ու տոնի մթնոլորտ»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում մեջբերում է El Financiero-ն։

ՖԻՖԱ-ի ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է նաև, որ Իրանի ազգային ընտրանին աշխարհի առաջնության իր տեղն ապահովել է «նախապես և բացառապես մարզական սկզբունքով», ուստի միջազգային ֆուտբոլային կառույցը մտադիր է խորին հարգանքով վերաբերվել այդ արդյունքին և երաշխավորել թիմի բնականոն մասնակցությունը մրցաշարին։

Armsport

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում