Սպորտ 10 ամիս առաջ - 16:26 07-12-2025

ՖԻՖԱ-ն հաստատել է ԱԱ-2026-ի խաղերի ժամանակացույցը

ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի 2026 թվականի առաջնության խաղերի ժամանակացույցը։ Մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

Խմբային Փուլ

Աշխարհի առաջնության բացման խաղը Մեքսիկայի և Հարավային Աֆրիկայի (ՀԱՀ) միջև կկայանա հունիսի 11-ին՝ Երևանի ժամանակով (ԵԺ) 23:00-ին։ Հաջորդ խաղը՝ Հարավային Կորեայի և ՈՒԵՖԱ-ի փլեյ-օֆֆի հաղթողներից մեկի միջև, կսկսվի ԵԺ 08:00-ին։

Հունիսի 12-ին Կանադան կմեկնարկի ՈւԵՖԱ-ի փլեյ-օֆֆի հաղթողի դեմ՝ ԵԺ 23:00-ին, իսկ ԱՄՆ - Պարագվայ խաղը՝ ԵԺ 05:00-ին։Մինչև հունիսի 23-ը հաջորդ խաղային օրերին օրական կանցկացվի չորս հանդիպում։
Խաղերի մեկնարկի ժամանակը կտատանվի Երևանի ժամանակով 20:00-ից (ամենավաղը) մինչև 08:00 (ամենաուշը)։ Խմբային փուլի եզրափակիչ տուրում օրական կլինի վեց հանդիպում, որոնք կսկսվեն ԵԺ 23:00-00:00-ից մինչև 06:00-07:00։

Խմբային փուլի հանդիպումները տարբեր տուրերում կկայանան հետևյալ ժամերին (ԵԺ). ամենավաղ խաղերը կմեկնարկեն 20:00-ին, իսկ մյուս խաղերը կկայանան հաջորդաբար՝ 23:00-ին, 00:00-ին, 02:00-ին, 03:00-ին, 05:00-ին, 06:00-ին և 08:00-ին։

Փլեյ-օֆֆ

​1/16 եզրափակիչի հանդիպումները կսկսվեն 20:00-ից մինչև 07:00-ն։
​1/8 եզրափակիչի խաղերը՝ 20:00-ից մինչև 04:00-ն։
​1/4 եզրափակիչները կմեկնարկեն տարբեր ժամերի. հուլիսի 9-ին՝ 00:00-ին, հուլիսի 10-ին՝ 23:00-ին, հուլիսի 12-ին՝ 01:00-ին և 05:00-ին։

​Եզրափակիչ փուլ

Կիսաեզրափակիչները տեղի կունենան հուլիսի 14-ին և 15-ին՝ ժամը 23:00-ին։ 3-րդ տեղի համար հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին՝ 01:00-ին, իսկ եզրափակիչը՝ 23:00-ին։

Աղբյուր՝ Armsport

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում