Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:30 31-03-2026

Խուլիգանների հավաքածու են՝ Փաշինյանն իր ամբողջ խունտայով․ հարցում

Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո ձերբակալված երիտասարդներին Քննչականը առավոտյան մեղադրանք է առաջադրել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Միքայել Մինասյանը Քննչականից ազատ է արձակվել: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին և կիրառվել է գրավ: Դավիթ Մինասյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան։

Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում կիրակի Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բարոյակա՞ն է, որ Փաշինյանի թիկնապահների հետ քաշքշուկից հետո անչափահասներին մեղադրանք է առաջադրվել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա բարոյական չէ, որոշներն էլ նշեցին, որ դա Նիկոլ Փաշինյանի սարքածն է։

«Փաշինյանի անունը մի տուր»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմով խուլիգաներ են։ «Իհարկե ոչ։ Դա լրիվ Փաշինյանը սարքեց, մտել էր եկեղեցի, թող կանգներ, ինչի առաջ գնաց։ Խուլիգանների հավաքածու են՝ Փաշինյանն իրա ամբողջ խունտայով հանդերձ, դրանց վառել ա պետք, դրանք ապրելու իրավունք չունեն, ինչ են ուզում էս ժողովրդից, ինչքան կարելի ա լավ։ Իրանց թվում ա իրանց սիրում են, բոլկորն էլ հասկանում են, որ դա ձևական ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը հայ չի։

«Ոչ իհարկե։ Դիտել եմ տեսանյութը, նողկում եմ իրանից, ինքը մեր ազգի թշնամին ա, հիմա, որ ասեմ արդեն ցենզուրայից դուրս կգամ, հայ չի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ