Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 15:38 31-03-2026

Իտալիան մերժել է ԱՄՆ-ին Սիցիլիայի «Սիգոնելլա» բազա մուտք գործելու հարցում

Իտալիան մերժել է ԱՄՆ-ին Սիցիլիա կղզում գտնվող իր «Սիգոնելլա» ռազմաբազա մուտք գործելու հարցում։ Այս մասին հայտնել է Corriere della Sera թերթը։

Ըստ պարբերականի տվյալների՝ դա տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն տեղեկությունը գաղտնի է պահվել։

Երկրի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբը տեղեկացրել է պաշտպանության գլխավոր շտաբի պետ Լուչանո Պորտոլանոյին այն մասին, որ ամերիկյան մի քանի ռմբակոծիչների թռիչքի պլանը նախատեսում էր նրանց վայրէջքը «Սիգոնելլա» բազայում՝ Մերձավոր Արևելք հետագա թռիչքից առաջ։

«Իտալիայի ռազմական ղեկավարության հետ խորհրդակցություններ չեն անցկացվել. պլանը հանրապետության իշխանություններին էր ուղարկվել արդեն այն բանից հետո, երբ ամերիկյան ինքնաթիռները օդ էին բարձրացել»,- գրում է հրատարակությունը։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել