Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 14:25 26-03-2026

Ֆայլաբազարում կանգնելու եք, որ օրվա հաց վաստակեք. Փաշինյանը՝ լրագրողներին

Ձեր քվեարկությունը գաղտնի ա, և դուք քվեարկության օրը կքվեարկեք ՔՊ-ի օգտին: Լրագրողներին դիմելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով լրագրող Վահե Մակարյանին, նշեց՝ հիմա այլ բան չեք ասում, որովհետև վաղվանից ձեր ֆինանսավորումը կկտրվի, ու երբ ՔՊ-ի օգտին չքվեարկեք, էլի կկտրվի ձեր ֆինանսավորումը:

«Գիտե՞ք՝ ինչի դուք հիմա աշխատանք ունեք, կներեք, Ռուբիկ Հակոբյանը չէ՞ր, ի՞նչ էր ձեզ հետ տեղի ունեցել: Բա որ ասում եք՝ ինչ ա եղել, ինչ ա եղել, կներեք, ձեր ծնոտին հագցրել էին: Ոչ մեկը ոչինչ չի հիշո՞ւմ: Ամեն բրիֆինգի ժամանակ հիշեցնելու եմ՝ ում լրատվամիջոցի հետ ինչ ա եղել:
Դուք հիմա լրագրող եք, որովհետև ես վարչապետ եմ, որովհետև ձեզ ֆինանսավորողներին պետք ա, որ գաք էստեղ կանգնեք, դոշ ծեծելով ինչքան վիրավորական արտահայտություն կա, ասեք, իրանք էլ ասեն՝ տեսեք, ինչ թույլ ա, ծնոտին չտվեց:

Երբ ես վարչապետ չլինեմ, դուք 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու: Գալու են՝ ձեր հեռախոսն ու ժամացույցն էլ են ձեռքներիցդ հանեն, գոնե գնահատեք:

Ֆայլաբազարում կանգնելու եք, որ օրվա հաց վաստակեք», - լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը, ընդգելով, որ նախկինում ոչ մի անգամ ՀՀ ղեկավարի ուղիղ եթերի ժամանակ այդպիսի բաներ չեն խոսել ու չէին էլ կարող խոսել:

Ամենից շատ դիտված

19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է