Մամուլ 6 ամիս առաջ - 08:19 21-03-2026

ԶԼՄ-ների համար հերթական «զսպաշապիկն» են կարում․ նոր նախագիծ են մշակել․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ Փաշինյանի հրահանգով՝ կառավարությունում ակտիվ աշխատում են նոր օրինագծի վրա, որով պատրաստվում են պայքարել «ատելության խոսքի» դեմ: Այն ընդդիմության եւ ԶԼՄ-ների նկատմամբ հերթական զսպաշապիկը կլինի: Ընդ որում, այլ ուղղություններով էլ են աշխատում` օրինակ, ֆինանսական թափանցիկություն ապահովելու, հավատարմագրումից զրկելու մեխանիզմներ ներդնելու, եւ անգամ ԶԼՄ-ներ փակելու պլաններ ունեն, բայց դրանք կիրականացվեն, եթե հունիսի 7-ին վերարտադրվեն:

Ի դեպ, այս մշակումներին ներգրավված են ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովը, որի նախագահը նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանն է, «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը, որի տնօրենը եւս նախկին լրագրող է` Վահագն Թեւոսյանը, եւ նախարար Սրբուհի Գալյանի խորհրդական Լյովա Սարգսյանը: Արդեն «Ատելության խոսքի դեմ պայքարի նոր կառուցակարգերի ներդրման» վերաբերյալ տեղեկանք է կազմվել, ըստ որի՝ քաղաքացիական եւ վարչական պատասխանատվություն է սահմանվելու` փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում, մեծ տուգանքներ կսահմանվեն` նվազագույն աշխատավարձի 3000-ապատակից մինչեւ 6000-ապատիկի չափով:

Բայց խնդիրն անգամ տուգանքը չէ, այլ՝ այն, որ իշխանությունը որոշել է խեղաթյուրել ատելության խոսքի դեմ պայքարի գաղափարը եւ սահմանել է, որ նման խոսք է համարվում ոչ միայն ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական հայացքներով պայմանավորված անհանդուրժողականություն, ատելություն, խտրականություն քարոզող խոսքը, այլ նաեւ «քաղաքական հայացքներով» պայմանավորվածը, իսկ դա նշանակում է, որ կպատժվեն, օրինակ, ՔՊ-ի դեմ սոցցանցում գրառում անողները:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի