Արտաքին 4 տարի առաջ - 10:42 03-11-2021

Ռուսաստանցի զինվորականները լեռներում նոր մարտավարություն են մշակել ԱԹՍ-ների դեմ

ՌԴ ՊՆ-ն Կովկասում և Ղրիմում մի շարք վարժանքներ է անցկացրել, որոնց ընթացքում փորձարկել են ռուսական հակաօդային պաշտպանության ուժերի կարողությունները անօդաչու սարքերի դեմ պայքարում։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ռազմական գերատեսչության աղբյուրներին։

«ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումներին հաջողվել է լեռներում փորձարկել անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու նոր մարտավարությունը։ Վարժանքներն անցկացվել են մարտականին մոտ պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Անօդաչու սարքը տեսանելի չէ ռադարների և օպտիկական սարքերի համար լեռների լանջերից այն կողմ: Արդյունքում անօդաչու թռչող սարքերն անսպասելի հարձակման լավ հնարավորություն են ստանում, իսկ պաշտպանվող կողմն արձագանքի ավելի քիչ ժամանակ է ունենում: Սիրիայի փորձը ցույց է տվել, որ նման տեղանքներում ավելի լավ են արձագանքում համախմբված ջոկատները, որոնք կարող են ներառել ՀՕՊ, ՌԷՊ ստորաբաժանումներ, նաև խոշոր տրամաչափի հրացաններով դիպուկահարներ։ Շատ կարևոր է նաև լեռներում օդային հսկողություն իրականացնելը»,- բացատրել է ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է