2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո փոխվել է ոչ միայն Շիրակի մարզում բնակվող ՔՊ-ականների, այլ նաև նրանց մերձավորների կյանքի որակը։
Վերջիններս Շիրակի մարզում ստանձնեցին առանցքային պաշտոններ՝ մարզպետարանից մինչև առանձին համայնքներ։
Կարճ ասած` իրենց դրսևորելուց բացի, ՔՊ-ականներն իրենց մերձավորներին են տեղավորել աշխատանքի, ընդ որում բավականին գրավիչ աշխատավարձերով։ Հասարակության շրջանում հաճախ հասունանում է դժգոհություն, որ ՔՊ-ի կադրերը շատ հաճախ կոմպետենտ չեն։
Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է ՔՊ-ականների մերձավորների կարիերայի «
վերելքներին»:
Հայտնել ենք նաև, որ Շիրակի արդեն նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՔՊ-ականների մերձավորներին դպրոցների տնօրեն է «կարգել»:
Ուշագրավ է, որ ՔՊ-ականները միայն կրթական հաստատություններով չեն սահմանափակվել. Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանը որդուն` Ռաֆիկ Ոսկանյան, տեղավորել է համայնքապետարանում։
Արթիկի քաղաքապետի որդին՝ Ռաֆիկ ՈսկանյանըՌաֆիկ Ոսկանյանը Արթիկի համայնքապետարանում աշխատում է որպես առաջատար մասնագետ՝ զինվորական հարցերով։
Անան Ոսկանյանի եղբայրը՝ Արամ Ոսկանյանն էլ, «Արթիկի արևային կայան» ՀՈԱԿ-ի տնօրենն է։
Արթիկի քաղաքապետի եղբայրը՝ Արամ ՈսկանյանըՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրն էլ իր ձեռքն է վերցրել Գյումրիի դպրոցներին գրենական պիտույքների
մատակարարումը:
Բացի կրթական և այլ ոլորտներում ՔՊ-ականների և նրանց մերձավորների ներկայությունից, վերջին 2-3 տարում Գյումրիում գործող պետական բուժհաստատություններում առանցքային պաշտոնները ավանդաբար տրվում են ՔՊ-ականներին։
Բայց եղածը կարծես թե նրանց չի բավարարում, և վերջին մեկ տարվա ընթացքում, Շիրակի մարզպետի որոշմամբ,
ստեղծվել է պոլիկլինիկաների փոխտնօրենի հաստիքը, որի պաշտոնական հիմնավորումն այն է, թե թեթևացնում են բուժհիմնարկների տնօրենների ծանրաբեռնվածությունը։
Սակայն այս հիմնավորումը կասկածների տեղիք է տալիս, քանի որ Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրեններ են նշանակվում գլխավորապես ակտիվ ՔՊ-ականները։
Շիրակի մարզում իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ի գահավիժման հետևանքով ստեղծված համակարգը ոչ միայն հասարակական արդարության բավարարման զգացումը ջնջեց, այլ նաև հաստատեց հստակ մի բան՝ այս թիմի «հրաշալի կառավարման» արժեքը չափվում է միայն իրենց ու մերձավորների կարիերայի բարձրացումներով, ոչ թե քաղաքացիների կյանքի որակով։ Մարզը փաստացի դարձել է քաղաքական կլանների «սեփական հողակտոր», որտեղ անձնական շահը գերակայել է հանրային բարիքի վրա։