Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 12:46 05-09-2026

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. լուսանկարներ

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը։ Այդ մասին վկայում են Sputnik Արմենիան հետազոտած արբանյակային լուսանկարները։

Խոսքը 2021թ․ներխուժումից հետո Սյունիքում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի մասին է։
Sputnik Արմենիան ուսումնասիրել է, մասնավորապես, 2025 թվականի մայիս և հուլիս ամիսների արբանյակային լուսանկարները, որոնք համեմատելով՝ ակնհայտ են էական փոփոխություններ. երկու ամսում այստեղ ընդարձակվել են ճանապարհները, փորվել է խրամատների ցանց, կառուցվել են նոր ամրաշինություններ։ Հուլիսյան լուսանկարում երևում է, որ աշխատանքների շարունակվում են։





Սահմանազատման շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հիմք ընդունել ԽՍՀՄ փլուզման պահին միութենական հանրապետությունների սահմանները։ Խորհրդային քարտեզների հիման վրա 2024 թվականին արդեն համաձայնեցվել է մոտ 12 կմ Տավուշում։

Սակայն Google-ի և ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1974 թվականի քարտեզների համադրմամբ պարզվում է, որ Ադրբեջանի ԶՈւ տվյալ հենակետը գտնվում է Հայաստանի տարածքում՝ սահմանից մոտ 3 կմ հեռավորության վրա:
«Ըստ այդմ, խորհրդային քարտեզներով հետագա սահմանազատման պարագայում այդ հատվածի նկատմամբ Երևանի ինքնիշխանությունը որևէ հարց չի առաջացնի։

Հատկանշական է, որ սահմանազատման հիմնարար սկզբունքները կողմերը համաձայնեցրել էին դեռևս 2024 թվականի մայիսին, սակայն դա չի խանգարել Ադրբեջանին 2025 թվականին էապես ուժեղացնել այդ հենակետը։

Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սա Հայաստանի տարածքի «նեղ» հատվածներից մեկն է. Հայաստանի սահմանների միջև հեռավորությունը կազմում է ընդամենը 26-27 կմ:

Սա Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքի ամրապնդման միակ դեպքը չէ։ Հայաստանի տարածքում նմանատիպ գործողություններ Ադրբեջանը ձեռնարկել է, օրինակ, 5-6 կմ դեպի հարավ-արևելք գտնվող տարածքում», - գրել է լրատվամիջոցը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների