Ներքին 7 ամիս առաջ - 11:55 19-03-2026

Պլաստիկ շշեր արտադրող «ՖԱՐՄՊԼԱՍՏ» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից. խոստանում է 29 մլն դրամի ներդրում

Կառավարությունը ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՖԱՐՄՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել դեղագործության համար նախատեսված պլաստիկ շշերի, կափարիչների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 29․2 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 20 աշխատատեղ՝ 120 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 25-ի՝ 140 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29․2 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․9 մլն դրամ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը