Մամուլ 4 տարի առաջ - 10:57 05-02-2022

Բայրաքթար ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերությունն արդեն կգործի Ուկրաինայում. Առավոտ

Առավոտ օրաթերթը փետրվարի 5-ի համարում գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռոջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինա կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը։

«Թուրքիան պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա ճգնաժամը հանգուցալուծելու համար»,-գրում է Առավորտը՝ հավելելով, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին ճգնաժամային իրավիճակում Թուրքիայի ցուցաբերած միջնորդական պատրաստակամության համար։

Զելենսկին նաև նշել է, որ Թուրքիայի նախագահի հետ քննարկել են պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի զարգացումները, և իրենց ստորագրած համաձայնագրի շնորհիվ Ուկրաինայում կզարգանա «Baykar»-ի արտադրությունը։ Թուրքական «Baykar Makins»-ն արտադրում է թուրքական հանրահայտ «Bayraktar» անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ)։

Նյութը ամբողջությամբ ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում