Օրակարգ 7 ամիս առաջ - 20:00 18-03-2026

Օրակարգ. Ռոբերտ Քոչարյանը միակն է, ով չի հրաժարվում Արցախից. Տիգրան Քոչարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Քոչարյանի հետ զրուցել ենք սպասվող խորհրդարանական ընտրությունների, առանցքային ընդդիմադիր դերակատարների գործողությունների, Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած քաղաքական հայտի ու վերջինիս ուղերձների, Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող արտաքին աջակցության, ՔՊ-ի շանսերի, Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի թուլացման պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Տիգրան Քոչարյանը շեշտում է Ռոբերտ Քոչարյանի ուժը միակն է, որը չի հրաժարվում Արցախից. «Ինձ համար ամենակարևորը, որ այս դժոխքը՝ այն մղձավանջը, որն այս ութ տարվա մեջ կատարվեց Հայաստանում, դա անպատասխան պետք է չմնա և մարդիկ, ովքեր հազարավոր զոհերի բերեցին՝ և՛ պատերազմի միջոցով, և՛ քովիդի միջոցով, տարածքներ կորցրեցինք, հայրենիք կորցրեցինք, 150 հազար մարդ փախստական դարձավ, այս ամեն ինչի պատասխանը պետք է լինի, հա։ Որովհետև եթե սա էլ մարսվի, հա, ապագայում շատ ու շատ ավելի վատ բաներ պետք է լինեն։ Եվ նաև երևի թե միակ ուժն էր, որը չի հրաժարվում Արցախից, հա որը չի ասում Արցախ չկա կամ նիդո Արցախը, այսպես ասենք, հա, և շատ հստակ նաև դա էլ արտահայտվեց»։

Նա միևնույն ժամանակ նկատեց, որ Քոչարյանի ամենամեծ սխալը «նախկիններին» չպատժելն էր։ «Իհարկե թերացումներ էլ են եղել (Ռոբերտ Քոչարյանի օրոք)։ Այսինքն՝ իմ կարծիքով ամենամեծ սխալներից եղել է, որ գնահատական չի տրվել Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, գնահատական չի տրվել այն օլիգարխիկ համակարգին, որը ձևավորել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Շատերը դա մոռանում են, հա՞, երբ որ նախագահի հարազատ եղբայրը խոշոր սեփականատեր էր և կոպեկներով սեփականաշնորհում էր շատ մեծ գործարաններ, այդ թվում Հրազդանի գործարանները և Քոչարյանը ասում էր՝ ժամանակ չկար՝ դրա հետևից ընկնելու, բայց փաստը ցույց տվեց, որ այդ գնահատական չտալը, «նախկիններին» չպատժելը, գնահատական չտալը, հա ի վերջո անդրադարձավ, գալիս է կրկին իր դեմ»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող արտաքին աջակցությանը՝ Տիգրան Քոչարյանը չհամաձայնեց, որ Փաշինյանը վայելում է բոլոր դերակատարների անվերապահ աջակցությունը։ «Նիկոլ Փաշինյանն անվերապահ վայելում է Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությունը: Եվրոպական աջակցությունը գալիս է զուտ նրա համար, որպեսզի ևս ինչ-որ ձևի կսմթեն Ռուսաստանին, որովհետև Փաշինյանը, տեսեք ինքը չի փոխվել այսքան տարիների ժամանակ և եվրոպացիները միևնույն է՝ իր համար եվրոյոնջա են մնում, հա՞, ուղղակի ինքը օգտագործում է իրենց կոնկրետ այս նպատակներով, վաճառելով իրենց իր հակառուս լինելը»,- շեշտեց փորձագետը։

Մանրամասները՝ հարցազրույցում.
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով