Ներքին 4 տարի առաջ - 21:17 24-02-2022

Ռոբերտ Քոչարյանը չունի հասարակության աջակցությունը, իսկ Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործով ինչո՞ւ կոչեր չէր անում. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, «Ազատություն ռադիոկայան»-ին տված իր ասուլիսում անդրադառնալով այն հարցին, թե իշխանությունն ինչո՞ւ չունի պաշտպանության ոլորտում իրենց հավատարիմ մարդիկ՝ ասաց, որ մինչև հեղափոխությունը բանակի կառույցներում աշխատող հին զինծառայողներին չեն կարող համարել իշխանության համար հավատարիմ, քանի որ նրանք ընդամենը պետության համար հավատարիմ զինվորականներ են, իսկ իրենց կադրային քաղաքականությունը ուժային կառույցներում ուղեկցվում է իշխանության մոտեցումներով։

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որում ասել էր, որ 44-օրյա ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը չի նպաստում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը, այլ ավելի է սրում այն՝ սպասարկելով մեր հակառակորդների շահերին, և կոչ է արել որոշ ժամանակով դադարեցնել հանձնաժողովի աշխատանքները։

Քոչարյանն ասաց, որ նմանատիպ հայտարարություն Լևոն Տեր-Պետրոսյանն արել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի համար նաև, և, այնուամենայնիվ, այդ հանձնաժողովի աշխատանքները ընթացան ու տվեցին հանրության հուզող հարցերի պատասխանները, որոշներին էլ չի բավարարել, քանի որ ամբողջությամբ չի հրապարակվել. «Տեր-Պետրոսյանի հորդորները կային դեռ ապրիլյան քննիչ հանձնաժողովի ժամանակ, բայց աշխատանքները արվեցին և ավարտվեցին, ու ներկայացվեց զեկույց, որն իր ուրույն տեղը կունենա մեր պետական կարևոր կառույցների կարգավորման խնդրի լուծման մեջ։ Եթե նույն տրամաբանությամբ լիներ, ապա Տեր-Պետրոսյանը պետք է կոչ աներ՝ Մարտի 1-ի փաստահավաք խումբ էլ չստեղծվեր, ինչո՞ւ չարեց, որովհետև կարող է էլի ներքաղաքական սրացումներ լինեին։ Պետք է չգնալ այդ ճանապարհով, պետք է գնալ հարցերի լուծման ճանապարհով»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ առաջին նախագահը պարբերաբար շատ օրիգինալ հայտարարություններով է հանդես գալիս, անգամ արտահերթ ընտրություններից առաջ էլ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ միասին կարողանան կարգավորեն ներքաղաքական իրավիճակը և գնան ընտրությունների միասին և լուծեն իշխանությունների հարցերը։
«Այդպես չեղավ, չէ՞, ժողովուրդն ամեն դեպքում իր քվեն տվեց այն ուժին, որը խոստացավ ապագային միտված ծրագրեր ներկայացնի և դարձնի իրականություն»։

«Հարգելով Տեր-Պետրոսյանի կարծիքը՝ պետք է ասեմ, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է օրենքի ուժով և այն արդեն գործում է, ներքաղաքական լարված իրավիճա՞կ է հիմա, լավ եղանակ է, օրինակ` Ռոբերտ Քոչարյանը խոստացել էր փողոցային լարվածություն, բայց, քանի որ չունեն հասարակության աջակցությունը՝ այդ լարվածությունը չի կարող լինել, հիմա կարող են մտածել՝ Ուկրաինայի դեպքերը վերցնեն, դարձնեն ներքաղաքական լարվածության հնարավորություն, բայց դա էլ չի լինի, որովհետև մեզ համար շատ կարևոր է ներքաղաքական կայունությունը և մեր սահմանների անվտանգությունը»։


Քնարիկ Պետրոսյան


Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի