Մամուլ 7 ամիս առաջ - 08:50 18-03-2026

Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը ՀՀ բյուջեի վրա. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել էր երկկողմ «կլոր սեղան», որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։

Միջոցառումը անցկացվել է Ծաղկաձորի Էյթի Էյթ Դելյուքս հյուրանոցում։ Վարչապետի աշխատակազմի և նշված հյուրանոցի միջև կնքված պայմանագրի համաձայն 8 898 910 դրամ է վճարվել Էյթի Էյթ ՍՊԸ-ին՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման համար։ Ընկերությունը փետրվարի 13-14-ին տրամադրել է հյուրանոցային 35 համար՝ 46 անձի համար, այդ թվում 2 հատ մեկտեղանի (Premium Suite), 26 հատ մեկտեղանի՝ (26 անձ), 6 հատ երկտեղանի՝ (12 անձ) և 1 հատ վեց տեղանի՝ (6 անձ)։ Պայմանագրում ներառված է եղել նաև սրահների վարձակալություն՝ 65 անձի համար՝ կոնֆերանս սրահ (Gold) և սրահ (Cinema)։

Կազմակերպվել է նաև սննդի մատուցում և սպասարկման ծառայություն։ Մասնավորապես՝ ֆուրշետ և սուրճի ընդմիջում՝ 65 անձի համար, սուրճի և թեյի ընդմիջում՝ 65 անձի համար, Գալա ընթրիք՝ 50 անձի համար և ընթրիք՝ 15 անձի համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ