Ներքին 7 ամիս առաջ - 12:26 17-03-2026

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում շինարարության հետ կապված խնդիրներ ունեինք. Անդրեասյան

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆինանսավորումն ամեն տարի ավելացել է պետության կողմից: Պետությունը երբեք այսչափ աջակցություն չի տրամադրել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ես ոլորտը համակարգող նախարարության պատասխանատուն եմ, ես ավելի մանրամասն եմ տեսնում խնդիրները, քան կարող է տեսնել որևէ այլ պատկան մարմին, կամ այլ դիրքում գտնվող անձ: Եթե այլ դիրքից տեսանելի է մեկ խնդիր, ինձ համար տեսանելի է տասը խնդիր, ես հարկ եմ համարում խոսել խնդիրների մասին:

Այն, որ մենք շինարարության մասով ունեինք խնդիրներ և այդ խնդիրները կարգավորելու համար մեծ ջանք ենք դրել, դա եղել է թափանցիկ, պարզ, հանրային: Եթե ձեզնից մեկն ուզում է՝ այս շաբաթ կարող եք ինձ ուղեկցել»,-նշեց նա:

Նախարարը հավելեց, որ սեպտեմբերից սկսած ամեն շաբաթ այցելում է Ցեղասպանության հուշահամալիր:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում