Մամուլ 7 ամիս առաջ - 08:44 17-03-2026

ՔՊ-ն փորձում է իրեն ապահովագրել․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունը, որոշ տեղեկություններով, մեծ ջանքեր է գործադրում, որ արեւմտամետներն ընտրություններին մասնակցեն մեկ միասնական բլոկով, հատկապես շահագրգիռ են Արամ Սարգսյանի եւ Գուրգեն Սիմոնյանի համագործակցությամբ, որոնց կարող են միանալ նաեւ մյուսները՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ։ Այդ պարագայում, կարծում են, որ անցողիկ շեմը կհաղթահարեն, եւ ՔՊ-ն էլ ապահովագրված կլինի հետընտրական կոալիցիայի հարցում, սակայն մինչ այս պահը Արամ Զավենիչին համոզել չի հաջողվում։ Նա վստահ է, որ միայնակ էլ կհաղթահարի անցողիկ 4 տոկոսը, եւ դեմ է միավորմանը։ Դեր չեն խաղում նաեւ այն խոստումները, որ դաշինքով մասնակցության դեպքում Արեւմուտքը մեծ ֆինանսական աջակցություն կցուցաբերի։ Մեր աղբյուրն ասում է, որ Զավենիչը չի ուզում դափնիները ոչ մեկի հետ կիսել։ Ըստ ամենայնի, Արման Բաբաջանյանի շուրջը կհամախմբեն քաղհասարակության որոշ ներկայացուցիչների եւ կփորձեն լայն կոնսոլիդացիայի տպավորություն ստեղծել։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ