Մամուլ 7 ամիս առաջ - 08:39 17-03-2026

Կրքերը չեն հանդարտվում․ գիտաշխատողները Ժաննա Անդրեասյանից հստակեցումներ են պահանջել․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ երեկ հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ ճշգրտումներ անելու իրենց հետագա գործունեության եւ ճակատագրի հետ կապված։ Գրել էինք, որ տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանի սկանդալային հեռացումից հետո աշխատակազմը չի պատկերացնում, թե ինչպես է շարունակելու հետագա աշխատանքը, արդյոք կառավարությունը չի՞ արգելելու այսուհետ գիտական գործունեությամբ զբաղվել։ Նրանց լուրեր են հասել, որ Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը եւս փակվելու է, եւ նրանք նամակով դիմել էին ԿԳՄՍՆ-ին ու Հոգաբարձուների խորհրդին՝ հասկանալու Արցախի բաժնի ճակատագիրը։ Տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ նախարարն աշխատակիցներին հանգստացրել է, թե՝ գնացեք, ձեր գիտական գործունեությամբ զբաղվեք, ոչ մեկը ձեզ չի արգելելու եւ չի խանգարելու։ Արցախի բաժնի վերաբերյալ էլ հստակ պատասխաններ չեն հնչել, ասվել է միայն՝ ինչպես աշխատում էիք, այնպես էլ շարունակեք աշխատել, ձեր աշխատանքը կապ չունի պետական արարողակարգի հետ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի