Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:00 13-03-2026

Տնօրենները քիչ էին, հիմա էլ փոխտնօրենները․ ՔՊ-ականները «գրոհում են» Գյումրիի պոլիկլինիկաները

Վերջին 2-3 տարում Գյումրիում գործող պետական բուժհաստատություններում առանցքային պաշտոնները ավանդաբար տրվում են ՔՊ-ականներին։ Բայց եղածը կարծես թե չի բավարարում, և վերջին մեկ տարվա ընթացքում, Շիրակի մարզպետի որոշմամբ, ստեղծվել է պոլիկլինիկաների փոխտնօրենի հաստիքը, որի պաշտոնական հիմնավորումն այն է, թե թեթևացնում են բուժհիմնարկների տնօրենների ծանրաբեռնվածությունը։

Սակայն այս հիմնավորումը կասկածների տեղիք է տալիս, քանի որ Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրեններ են նշանակվում գլխավորապես ակտիվ ՔՊ-ականները։

Ըստ Շիրակի մարզպետի աշխատակազմի տեղեկության՝ պոլիկլինիկայի փոխտնօրենի աշխատավարձը 330.000 դրամ է։

Oragir.News-ը ներկայացնում է Գյումրիի բժշկական հաստատություններն ու դրանց տնօրեններին և փոխտնօրեններին։

Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենը Խաչիկ Գալստյանն է, փոխտնօրենի անուն-ազգանունը դեռևս հրապարակված չէ։

Խաչիկ Գալստյանը մասնագիտությամբ վիրաբույժ է։ Գալստյանը այդ պաշտոնում է նշանակվել 2023 թ. հոկտեմբերից, մինչև այս պաշտոնին նշանակվելը աշխատել է «Գյումրի» բժշկական կենտրոնում։

Գյումրիի թիվ 2-րդ պոլիկլինիկայի տնօրենը Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին կնոջ մորաքրոջ թոռն է՝ Վահագն Մկրտչյանը, որը 2025 թ. նոյեմբերին է նշանակվել այդ պաշտոնում։

Նշենք, որ Վահագն Մկրտչյանը նաև ավագանու անդամ է։ 31-ամյա Վահագն Մկրտչյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է։

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի փոխտնօրենը Սիրանույշ Ղուկասյանն է, որը մինչև Մկրտչյանի նշանակվելը եղել է 2-րդ պոլիկլինիկայի տնօրենը։

Հին կադրերից դեռևս պաշտոնավարում է Գյումրիի Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրենը՝ Սուսան Պետրոսյանը։ Սակայն փոխտնօրեն է նշանակվել մասնագիտությամբ տնտեսագետ, ՔՊ-ական Կարեն Խաչատրյանը, որը ակտիվ կուսակցական է։

Էնրիկո Մատեի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրենը ՔՊ-ական Արթուր Մանուկյանն է, որը նախկինում զբաղեցրել է Շտապօգնության բաժանմունքի տնօրենի պաշտոնը։ Մանուկյանը այս պաշտոնում նշանակվել է 2023-ից։ Այս բուժհաստատության փոխտնօրենը Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նարեկ Բեգզադյանն է։

Մյուս պոլիկլինիկան «Բեռլինն» է, որի տնօրենը ՔՊ-ական Դավիթ Դավոյանն է՝ Ռազմիկ Դավոյանի ազգականը։ Մասնագիտությամբ բժիշկ է, այս պաշտոնում նշանակվել է 2023 թ. հունիսից։ «Բեռլին» պոլիկլինիկայի փոխտնօրենը ՔՊ-ական Էմմա Բարսեղյանն է, որը մասնագիտությամբ տնտեսագետ է, գործող ավագանու անդամ։

Գյումրիի Նարեկացու անվան պոլիկլինիկայի տնօրենը ՔՊ-ական ավագանու անդամ, ատամնաբույժ Աստղիկ Բեյբությանն է։ Բեյբությանի կարիերայի վերելքը սկսվել է 2018-ից։ Նա 2019-ին նշանակվեց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, իսկ հիվանդանոցների օպտիմալացումից հետո մի որոշ ժամանակ Գյումրիի բժշկական կենտրոնում համապատասխան բաժանմունքում էր աշխատում։ 2022-ին նշանակվեց Գյումրիի Նարեկացու անվան պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար, այնուհետև տնօրեն։

Գյումրիի Նարեկացու անվան պոլիկլինիկայի փոխտնօրենն է ՔՊ-ական Սուրեն Փահլևանյանը, որը Սարիկ Մինասյանի ընկերն է։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի