Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:24 13-03-2026

63+ տարիքը փոխարինվել է 65-ով․ իշխանությունը շեղվել է ապահովագրության հայեցակարգից․ Անուշ Պողոսյան

«2024 թվականին ընդունվոց համապարփակ ապահովագրության հայեցակարգը, որտեղ հստակ գրված էր, որ 63-ն է լինելու, դա կառավարության որոշումն է, սակայն իշխանականները շեղվեցին այդ հայեցակարգից և դա դարձավ 65+: Ինչո՞ւ, Ազգային ժողովում բազմաթիվ անգամ տրվել է այդ հարցերը, ասում են՝ չունեինք բյուջե։
Այսինքն՝ համապարփակը փոխվեց համընդհանուրի, որովհետև ասացին համապարփակը այդքան էլ համապարփակ չի և այդտեղ ֆիքսված 63+ տարիքը փոխարինվեց 65-ի։ Այսինքն՝ իրենք անգամ շեղվել են հայեցակարգից»,- այս մասին ԱԺ-ում՝ առողջության պարտադիր ապահովագրության համակարգի առաջացրած խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ ասց նախաձեռնող խմբի անդամ Անուշ Պողոսյանը։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ քննարկում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի առաջացրած խնդիրների վերաբերյալ։

Նշենք, որ քննարկմանը մասնակցելու հրավերներ ուղարկվել են ՀՀ առողջապահության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահին, սակայն ԱՆ-ից ոչ ոք չէր ներկայացել քննարկմանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները