Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:00 08-07-2022

Փամփուշտը երևի գյուղապետի գլխին պիտի ընկներ, կեսից շեղվել է, ընկել մեքենայի վրա

Պաշտպանության նախարարությունը հուլիսի 7-ին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նույն օրը՝ ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև՝ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Ելփինի գյուղապետ Անդրանիկ Աղախանյանը, սակայն, որոշել է մի փոքր «պադդեռժկա» անել ադրբեջանցիներին՝ ասելով․ «Գյուղում ամեն ինչ նորմալ է, խուճապ չկա։ Դեպքը որ պատահել է, գյուղից վերև է։ Երևան եկող ճանապարհի կողքին հաց ուտելու օբյեկտ կա, դրա կողքին քաղաքացիական ավտոմեքենա է կանգնած եղել, փամփուշտն այդ մեքենայի վրա է ընկել։ Այսինքն՝ կոնկրետ այդ հատվածը դիտարկվող տեղ չէ, մեր գյուղը դիտարկվող չէ, ուղղակի փամփուշտը պատահաբար երևի շեղվել է ու ընկել մեքենայի վրա»։

Աղախանյանը, սակայն, չի մանրամասնել, թե իր տեղեեկություններով՝ ուր էր գնում փամփուշտը, որ ճամփի կեսից շեղվել է և ընկել մեքենայի վրա, կարո՞ղ է՝ իր գլխին պիտի գար, սակայն ինչ-ինչ պատճառներով շեղվել է, ասենք՝ ընդդիությունն է շեղել փամփուշտի ուղեգիծն ու գցել քաղաքացիական մեքենայի վրա՝ այդպիսով փրկելով գյուղապետի կյանքը։ Հասկանում եք, չէ՞, թշնամին կրակում է հայկական գյուղի վրա, իսկ աւյդ գյուղի գյուղապետն ասում է՝ փամփուշտն է շեղվել։ Այսինքն՝ փամփուշտն ինքն իր համար, իր ոտքով ճամփա էր ընկել ու տեղ էր գնում, մեկ էլ հանկարծ ճամփի կեսից մարդկությանն ու գիտությանը դեռևս անհայտ պայմաններում շեղվում է իր նպատակակետից ու ընկնում ուղիղ իրենց գյուղի ճամփին կայանած մի մեքենայի վրա։ Դե, հիմա ո՞ւմ հետ չի պատահում։

Մենք էլ, որ մարդ ենք՝ շնչավոր, գիտակից էակ, երբեմն տանից դուրս գալիս շեղվում ենք մեր հիմնական ճանապարհից ու գնում եսիմ ուր, ասենք՝ պիտի խանութ գնայինք, կեսից շեղվում, գնում Կառավարությւան դիմաց ենք հասնում ու միտինգ անում «շեղվող փամփուշտների» դեմ։ Ու եթե մարդ արարածը կարող է շեղվել, էդ «խեղճ փամփուշտն» ի՞նչ է, որ չշեղվի, երբ ո՛չ խելք ունի, ո՛չ գիտակցություն։ Այսինքն՝ եթե մարդը կարող է, գիտակից լինելով հանդերձ, հեշտությամբ շեղվել, ապա գիտակցությունից զուրկ առարկան կարող է ու կարող։ Այս իմաստով պետք չէ մեղադրել Ելփինի գյուղապետին, որ ինքն էլ շեղվել է իր հայրենիքից, ազգությունից, արժեքներից ու թշնամու շահն է պաշտպանում։ Ո՞վ գիտե, գուցե մի անգիտակից փամփուշտ էլ ժամանակին այդպես շեղվելով եկել-մտել է նրա գլխի մեջ ու խոր հետք թողել նրա գիտակցության մեջ, դրա համար էլ հիմա այսպիսի բաներ է խոսում պարոն գյուղապետը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան