Մամուլ 4 ամիս առաջ - 07:25 13-03-2026

Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ հարց ուղղեց ՀՀ վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին՝ բանակում չծառայած պաշտոնյաների և նրանց հարազատների թեմայով։

Շուրջ 15 տարի հրապարակումներ է անում «Ժողովուրդ»-ը բանակում չծառայած պաշտոնյաների և նրանց արտոնյալ որդիների մասին՝ և լրագրողը վարչապետի ուշադրությունը հրավիրեց ևս երկու դեպքի վրա։

Առաջինը վերաբերում է Արմեն Նիկողոսյանին, ով նախկինում աշխատել է վարչապետի ղեկավարած թերթում՝ որպես սպորտային լրագրող, իսկ այժմ զբաղեցնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը։ Լրագրողը նշեց, որ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, թե Նիկողոսյանի որդին և եղբորորդին ազատվել են պարտադիր զինծառայությունից։ Ըստ հրապարակումների՝ որդին բանակից ազատվել է ֆուտբոլիստ լինելու հիմքով, ինչի վերաբերյալ թերթը հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, սակայն պատասխան չի ստացել՝ անձնական տվյալների պահպանման պատճառաբանությամբ։

Լրագրողը վարչապետին խնդրեց աջակցել՝ պարզելու, թե ինչ հիմքերով է բանակից ազատվել Էդգար Արմենի Նիկողոսյանը, ինչպես նաև ինչու չի կանչվում վարժական հավաքների։
Երկրորդ հարցը վերաբերում էր Նարեկ Գրիգորյանին։ Լրագրողը նշեց, որ ըստ «Հետքի» հրապարակման՝ գործող պատգամավորը ժամանակին բանակից ազատվել է ինքնավնասման հիմքով։ Հիշեցնենք, որ այս պատգամավորը հայտնի է որպես «ձկնգող», քանի որ մինչ պատգամավոր դառնալը Նորատուսում ձկնորսությամբ է զբաղվել՝ այդ թվում նաև արգելված ժամանակներում, ինչի մասին մամուլը տարիներ շարունակ գրել է։

Լրագրողը վարչապետին դիմեց՝ խնդրելով իր ձևով միջամտել, որպեսզի իրավասու մարմինները պարզաբանեն նշված հանգամանքները, քանի որ լրատվամիջոցներին տվյալներ չեն տրամադրվում՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության պահանջներին։
Վարչապետը պատասխանեց, որ լրագրողի բարձրացրած հարցերը հնչել են հրապարակային հարթակում, և իրավապահ մարմինները կարող են դրանք դիտարկել օրենքով սահմանված կարգով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին