Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 21:16 12-03-2026

Փաշինյանը խոստովանեց, որ Բագրատ Սրբազանը քաղաքական հետապնդման է ենթարկվում

Ստրասբուրգում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ պահանջելով ոչ միայն չիրականացնել սահմանազատումը, այլև շարունակել Ղարաբաղյան շարժումը»։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

«Մենք կարող ենք մի քանի հետևություններ անել։ Հետևություն առաջին՝ նա որոշակի գնահատականներ է տալիս, որոնք, իմ համոզմամբ, իրականությանը չեն համապատասխանում, և նորմալ պետության պայմաններում կարող էին դիտվել և, վստահաբար, կդիտվեն որպես զրպարտություն։

Սակայն միաժամանակ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նաև որոշակի միջոցներ է ձեռնարկել, որ հետագայում դատարանում, եթե այս հարցը հանկարծ բարձրացվի, կարողանա հակափաստարկներ բերել։ Մասնավորապես՝ չի տալիս անուններ, օրինակ՝ Բագրատ սրբազանի անունը չի տալիս, ասում է՝ «արքեպիսկոպոսներից մեկը» և այլն։ Այսպիսով, մեծ հաշվով, իր ելույթը ցույց է տալիս այն հատկանիշը, որը անհրաժեշտ է քաղաքական բանտարկյալ անձին ճանաչելու համար»,- ասաց իրավապաշտպանը:

Մելիքյանը հատկանշական համարեց նաև այն, որ Փաշինյանը իր իսկ խոսքերով հաստատել է քաղաքական հետապնդումների փաստը.

«Դա քաղաքական շարժառիթն է, որովհետև եթե փորձենք հիշել, թե ինչ չափանիշներով է անձը ճանաչվում քաղբանտարկյալ, ապա առաջինն անհրաժեշտ է տարբերակված մոտեցում, իսկ երկրորդը՝ որպեսզի այդ տարբերակված մոտեցումը լինի քաղաքական պատճառներով։ Այստեղ Նիկոլ Փաշինյանն իր իսկ շուրթերով այդ քաղաքական մոտիվացիան հնչեցնում է, և այդ տեսանկյունից էլ ավելի է ամրացնում այն համոզմունքը, այն մոտեցումը և այն փաստարկը, որի մասին մենք երկար ժամանակ հրապարակային դաշտում խոսում ենք, և որի առաջամարտիկը պաշտպանական թիմն է՝ որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ»:

Անդրադառնալով հարցին, թե եթե Նիկոլ Փաշինյանի խոսքից հետևում է, որ հենց այդ պատճառով է կալանավորվել Բագրատ սրբազանը, ապա ինչո՞ւ այդ մասին ուղիղ չի գրվում քրեական վարույթում, իրավապաշտպանը նշեց.

«Անկեղծ ասած, դա առաջնային չէ։ Կարող ենք ընդամենը փաստարկել, որ նրա ասածը մերկապարանոց է։ Հակառակ դեպքում, եթե մարդիկ հանցագործություն են կատարել, ապա պարզ է, որ դա պետք է տեղ գտնի քրեական գործի նյութերում, այլ ոչ թե ստիպված լինեն ամիսների գաղտնի լսումների արդյունքում ձեռք բերված նյութերը կցել իրար տարբեր հատվածներով, խմբագրել և ստանալ ինչ-որ մի արդյունք, որը ամիսներ շարունակ ներկայացվում է մեր հանրությանը»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին ընդարձակ ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում՝ հոգևորականներին, գործարարներին, քաղաքական համայնքի որոշ ներկայացուցիչներին վերագրելով ծանր մեղադրանքներ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի