Ուղիղ եթեր
Մամուլ 4 ամիս առաջ - 08:43 12-03-2026

Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Տարիներ շարունակ միջազգային տարբեր ամբիոններից ընդդիմադիր գործիչները տարբեր հարցեր են բարձրաձայնել մեր երկրում այս կամ այն իշխանության կողմից ժողովրդավարության նորմերի խախտումների կամ այլ հարցերի վերաբերյալ: Այդպես եղել է բոլոր նախկին նախագահների օրոք: Ու թեպետ դա բնական է, նույնիսկ այդ դեպքում, այն ընդդիմադիրները, որոնք որոշակի «կարմիր գծեր» են հատել «դրսում», արժանացել են սուր քննադատության:

Սակայն տարիներ առաջ նույնիսկ ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէր տեսնել, որ պետության ղեկավարը կանգնի միջազգային որևէ ամբիոնի մոտ ու բողոքի, ավելի ստույգ՝ «բամբասի» Հայ առաքելական եկեղեցուց ու ընդդիմությունից: Փաշինյանը երեկ դա էլ արեց: «Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ՝ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել»,- Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Փաշինյանը: Այսինքն, նույնիսկ «դրսում» նա իրեն թույլ է տալիս օգտագործել «եկեղեցու փաստացի պետ», այլ ոչ թե Կաթողիկոս ձևակերպումը: Մշտապես հեգնական, դժգոհ, հարձակողական տոնով միջազգային հարթակներում Հայ եկեղեցու մասին խոսել են Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները: Հիմա նրանց միացել է Հայաստանի «փաստացի պետը»:

Ընդ որում, նա չի էլ թաքցրել իր «զայրույթի» հիմնական պատճառը, այն է՝ Հայաստանում շարժում էր սկսվել՝ «պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև, ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը»: Ավելին, նա հստակ ուղերձ է տալիս Եվրոպային, որ Ղարաբաղի հարցը փակ է, ու ինքը թույլ չի տալու վերաբացումը: Այստեղ, իհարկե, նա չի մոռացել բողոքել նաև «հոգևորականներին աջակցող ընդդիմադիրներից»:

Հասկանալի է, որ Եվրոպական խորհրդարանում յուրատեսակ «հաշվետվության» ժամանակ պետք է հնչեին «ԿԳԲ-ի գործակալներ», «պատերազմի կուսակցություն», «Հայաստանի նախկին ղեկավարներ», «ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխներ» արտահայտությունները՝ կորզելու եվրոչինովնիկների ծափահարությունները (հոտնկայս չէ, այնպես, մի թեթև քաջալերող՝ «ապրես, նստիր, հինգ): Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանին շատ է ցավեցրել, որ իրենց հովանավորող եվրոպացիների մոտ հաճախ ընդդիմադիր գործիչները բողոքում են, թե որքան է նա Հայաստանը հեռացրել ժողովրդավարությունից: Եվ ինքն էլ իր խոսքում հաստատում է դա. «Որոշ հոգևորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգևորականների էմիսարները և նրանց հետ փոխկապակցված որոշ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանում և միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձում տարածել, թե Հայաստանի կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ»:

Չգիտենք՝ կոնկրետ ում նկատի ունի, բայց ով կամ ովքեր էլ այդ ամենը բարձրաձայնած լինեն, կարծես թե որևէ սուտ բան չեն ասել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ

Ձեզ գուցե հետաքրքրի