Ներքին 2 ամիս առաջ - 22:34 10-03-2026

Արթիկում Հայրենական մեծ պատերազմի հուշակոթողի շուրջ լարվածություն. տեղափոխությո՞ւն, թե՞ ապամոնտաժում

Անցած տարվանից քննարկվում է Արթիկում Հայրոնական մեծ պատերազմի հուշակոթողի ապամոնտաժելու հարցը։

Oragir.News-ը, անցած տարի անդրադառնալով այս թեմային, գրել էր, որ Արթիկում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը ապամոնտաժում են։ Մեկ տարի անց իհարկե որոշակի իմաստով տրվել են պարզաբանումներ, բայց դա մարդկանց կասկածները չի փարատում։

Չնայած իրականացվելիք աշխատանքները ներկայացվում են որպես վերականգնման և հնարավոր տեղափոխման գործընթաց, սակայն կատարվողը արդեն քաղաքական մեկնաբանությունների առիթ է դարձել։

Արթիկցիները Oragir.News-ի տեսախցիկի առջև չեն խոսում, բայց ամեն մեկն իր կասկածն ու մտավախությունն ունի։

Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ հուշարձանը նախատեսվում է տեղափոխել քաղաքի մեկ այլ հատված, այսինքն` բարեկարգման նպատակ ունի։

Արթիկցիների մոտ հարցերը շատ են, ամենից հաճախ տրվող հարցը այն է, թե ի՞նչ տեսքով և որտե՞ղ է վերականգնվելու հուշարձանը, և արդյո՞ք այն կպահպանի իր նախկին խորհրդանշական նշանակությունը։ Մինչ պաշտոնական ամբողջական պարզաբանումը, Արթիկում թեման շարունակում է մնալ թե՛ հասարակական, թե՛ քաղաքական քննարկումների կենտրոնում։

Արթիկցիներից մեկն ասում է. «Մեռելների ոսկորներին էլ հանգիստ չեն տա, հուշարձան է, թողեք մնա»։

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Մելքոնյանը ևս անդրադարձել է այս թեմային։

Մելքոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Անհրաժեշտ եմ համարում հանրությանը տեղեկացնել, որ ըստ նախագծա-նախահաշվային (նախագիծն իրականացվել էր Արթիկի համայնքապետարանի հետ կնքված թիվ ՇՄԱՀ-ԳՀԾՁԲ-23/27 ծածկագրով պայմանագրի հիման վրա) փաստաթղթերի՝ հուշարձանի տեղափոխման համար նշված վայրը ոչ թե Բարեկամության այգին է, ինչպես փորձում են ներկայացնել, այլ Արթիկ քաղաքի Անկախության փողոց 3/5 հասցեում գտնվող պուրակը։ Այսինքն՝ նույնիսկ այս հարցում հանրությանը ներկայացվում է մի տարբերակ, մինչդեռ փաստաթղթային իրականությունը բոլորովին այլ է։

Այս ամենը վկայում է մեկ պարզ ճշմարտության մասին․ այսօր իշխանությունը հաճախ զբաղված է ոչ թե իրական խնդիրների լուծմամբ, այլ իրականության քաղաքական փաթեթավորմամբ՝ փորձելով այն ներկայացնել այնպիսի տեսքով, ինչպիսին ցանկանում է տեսնել իր քարոզչական դաշտում։ Պատմական հիշողության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, հատկապես այն հուշարձանների պարագայում, որոնք խորհրդանշում են մեր հայրենակիցների արյամբ գրված պատմությունը, երբեք չի կարող դիտվել որպես սովորական քաղաքաշինական որոշում։ Սրանք այն հարցերն են, որոնցում անհրաժեշտ է ոչ թե ցուցադրական մոտեցում, այլ պետական պատասխանատվություն և ազգային արժեհամակարգի գիտակցում»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան