Ներքին Արտաքին 7 ամիս առաջ - 23:46 08-03-2026

Իրանում միջուկային օբյեկտ է թիրախավորվել․ ռադիացիոն վտանգ կա՞, թե՞ ոչ․ Անուշ Պողոսյան

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրառում է կատարել․

«Իրանում միջուկային օբյեկտ է թիրախավորվել և լուրջ վնասներ կրել․

Ըստ Iranian Students' News Agency գործակալության՝ օբյեկտը գտնվում է Սպահան քաղաքում։ Ռադիոակտիվ աղտոտման մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Սպահանի միջուկային օբյեկտը։

Սպահանում գործում է Իրանի կարևոր միջուկային ենթակառուցվածքներից մեկը՝ Isfahan Nuclear Technology Center։

Այնտեղ իրականացվում են՝ ուրանի վերամշակում, միջուկային վառելիքի հետազոտություն,գիտական ծրագրեր։

Եթե Իրանում միջուկային օբյեկտ է վնասվել, նույնիսկ եթե ռադիոակտիվ արտահոսք չի արձանագրվել, հարևան երկրները սովորաբար անցնում են կանխարգելիչ պատրաստվածության ռեժիմի։ Հայաստանի համար ճիշտ քայլերը հիմնականում հետևյալն են․

Ռադիացիոն մոնիթորինգի ուժեղացում,
Տեղեկատվության մշտական ստացում միջազգային կառույցներից,
Սահմանային և բնապահպանական վերահսկում,
Հանրությանը ճիշտ և հանգիստ տեղեկատվություն։

Պետական մարմինները պետք է պարբերաբար հայտարարեն՝ ռադիացիոն ֆոնի մակարդակը՝ կա՞ վտանգ, թե՞ ոչ։

Սա օգնում է կանխել խուճապը։
Քաղաքացիական պաշտպանության պատրաստվածություն

Իսկ Հայաստանում ինչո՞վ են զբաղված։

Ավտոբուս փարթիներ, խրախճանքներ և ամենակարևորը՝ քարոզարշավ։

Ակամայից հիշում ես ֆիլմը՝ «Մի նայեք վերև»։

Երբ վտանգը գալիս էր, իսկ իշխանություններն ու համակարգը զբաղված էին շոուով, քարոզով և քաղաքական հաշվարկներով»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում