Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 21:49 08-03-2026

Առաջնորդությունը կարծրատիպերը հաղթահարելու կարողություն է․ ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 6-ին Առաջնորդության դպրոցի ուսանողների հրավերով մասնակցել է կանանց առաջնորդության վերաիմաստավորման թեմայի շրջանակում պանելային քննարկմանը։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:

Քննարկմանը ներկա էին նաև նաև Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ինչպես նաև ծանրամարտիկ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։

Նախարար Սարգսյանը կիսվել է փորձառությամբ՝ ընդգծելով, որ առաջնորդությունը պատասխանատվություն ստանձնելու և կարծրատիպերը մասնագիտական աշխատանքով հաղթահարելու կարողություն է։

«Իմ տեսանկյունից լավագույն բանաձևը հետևյալն է. ընդունել կարծրատիպերը որպես փաստ, բայց երբեք չփորձել այդ կարծրատիպերին անընդհատ դեմ գնալ, անընդհատ այդ կարծատիպերը քննարկել, անընդհատ դրա մասին խոսել, փորձել դրանք դիտարկել որպես արդարացում, որևէ քայլ չանելու կամ որևէ քայլ ոչ այնպես անելու, ինչպիսին որ կարող էիր անել, այլ հակառակը։ Շատ լավ, կան այդ կարծրատիպերը, ընկալելի են այդ կարծրատիպերը, մենք հանրություն ենք, ցանկացած կարծրատիպ կարող է գոյություն ունենալ, դու պետք է ուղղակի կենտրոնանաս քո աշխատանքի վրա, անես այն, ինչ քեզ մոտ ստացվում է կամ չի ստացվում, բայց հետագայում կստացվի, որովհետև նպատակ ունես քո առջև դրված։ Առաջնորդությունը միայն պաշտոնով կամ միայն դերով չի ընկալվում: Առաջնորդությունը ավելի շատ որոշում կայացնելու պատասխանատվություն վերցնելն է և այդպիսի կարողություն ունենալը»,- նշել է նախարարը։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ դրական փորձի և քաղած դասերի համադրումն է ապահովում այնպիսի արդյունքներ, որոնք տեսանելի և կարևոր են հասարակության համար։ Հենց այդ արդյունքներն են, որ փոխում են մարդկանց մտածելակերպն ու ընկալումները, նշել է ՆԳ նախարարը։

Հանդիպումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով, Առաջնորդության դպրոցի ուսանողները կիսվել են գաղափարներով և հարցեր ուղղել բանախոսներին։

Նախարարը պատասխանել է երիտասարդների հարցերին՝ խորհուրդ տվել դուրս գալ հարմարավետության գոտուց, չլինել «ի թիվս այլոց» և օգտագործելով բոլոր մարտահրավերները՝ նորովի բացահայտել հմտություններն ու շարունակել ինքնակրթվել։

Անդրադարձ են կատարվել մի շարք հարցերի, այդ թվում՝ կանանց առաջնորդության խթանմանը, գենդերային հավասարության ապահովմանը, տարբեր ոլորտներում կանանց ներկայացվածության ընդլայնմանը և այլն։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի