Սպորտ 7 ամիս առաջ - 12:13 07-03-2026

Կայանալու է Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի ռևանշ գոտեմարտը․ պաշտոնական

RAF պրոմոուշենը պաշտոնապես հայտարարել է UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի միջև ռևանշի անցկացման մասին:

Ինչպես հաղորդվում է, ազատ ոճի ըմբշամարտի կանոններով գոտեմարտը կկայանա մարտի 28-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում՝ Real American Freestyle (RAF) ըմբշամարտի լիգայի մրցաշարի շրջանակում։

Հիշեցնենք, որ կողմերի առաջին հանդիպումն ավարտվել էր Ծառուկյանի հաղթանակով՝ 5:3 հաշվով: Սակայն գոտեմարտի ավարտից հետո միջադեպ էր գրանցվել, որի ընթացքում հայ մարտիկը զանգվածային ծեծկռտուք էր հրահրել:

Լիգայի համահիմնադիր Չադ Բրոնշտեյնը հայտնել է, որ չնայած տեղի ունեցած միջադեպին, Արման Ծառուկյանը չի որակազրկվի և կկարողանա մասնակցել ռևանշին:

Ավելի վաղ նախատեսվում էր այս գոտեմարտն անցկացնել Բրազիլիայում կայանալիք Hype մրցաշարում, սակայն այդ հանդիպումը չեղարկվել էր:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ