Սպորտ 8 ամիս առաջ - 22:41 06-03-2026

Արման Ծառուկյանը չի հեռացվել RAF-ի միջոցառումներին մասնակցելուց․ լիգայի նախագահ

RAF ըմբշամարտի լիգայի նախագահ Չեդ Բրոնշտեյնը մեկնաբանել է հայտնի ինսայդեր և լրագրող Արիել Հելվանիի տարածած տեղեկությունն այն մասին, թե կազմակերպությունը դիտարկում է Արման Ծառուկյանին որակազրկելու հնարավորությունը՝ Ջորջիո Պուլասի հետ գոտեմարտից հետո հրահրած ծեծկռտուքի համար։

«Արման Ծառուկյանը չի հեռացվել RAF-ի միջոցառումներին մասնակցելուց։ Երբ մենք գոտեմարտից հետո զրուցում էինք Արիելի հետ, դեռ վերջնական որոշում չէինք կայացրել։ Այդ պահին բոլորս շոկի մեջ էինք, մեզ անհրաժեշտ էր դիտել տեսագրությունը և վերլուծել ամեն ինչ», — նշել է Բրոնշտեյնը։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Տեմպեում (ԱՄՆ) կայացած մրցաշարում Ծառուկյանը 5։3 հաշվով հաղթել էր Պուլասին։ Գոտեմարտի ավարտից հետո Արմանը հարվածել էր ամերիկացուն, ինչն էլ վերածվել էր զանգվածային ծեծկռտուքի։

Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակում՝ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով պարտության մատնելով Դեն Հուկերին։ Հայ մարտիկի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ