Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 12:43 04-03-2026

Նիկոլ Փաշինյանը թաքցնում է կարևոր տեղեկություններ՝ Ադրբեջանին ներկայացնելով ավելի խաղաղասեր․ Թաթոյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Oragir.News-ի հարցին ի պատասխան հայտարարեց, որ իր ներկայացրած բոլոր գնահատականները հիմնված են փաստերի և ապացույցների վրա։

«Ես այս պահին խոսում եմ հստակ փաստերով և ապացույցներով։ Իմ յուրաքանչյուր խոսքը կառուցված է այնպես, որ որևէ մեկը չկարողանա այն կասկածի տակ դնել փաստերի առումով։ Մենք շարունակելու ենք մեր ուսումնասիրությունները և փաստահավաք աշխատանքները, և հայտնաբերելու դեպքում անմիջապես ներկայացնելու ենք մեր հանրությանը»,- ասաց նա։

Թաթոյանի խոսքով՝ հանրությունը պետք է տեղեկացված լինի անվտանգության մարտահրավերների մասին։

«Երբ իշխանությունը սուտ է խոսում և թաքցնում է կարևոր տեղեկությունները, հարց է առաջանում՝ որքանո՞վ կարելի է այդ սուտը պահել։ Եթե մենք չբացահայտենք, դա երբեք չէր բացահայտվի։ Մենք պետք է շարունակենք փաստերով ներկայացնել նրանց ստախոսությունները»- նշեց նա։

Նա նաև պնդեց, որ նման տեղեկատվության թաքցումը վնասում է ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականությանը։

«Երբ Հայաստանի իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը, թաքցնում է այսպիսի կարևոր տեղեկությունները, նրանք դրանք թաքցնում են նաև միջազգային հանրությունից։ Այդ կերպ Ադրբեջանին դարձնում են ավելի սպիտակ, ներկայացնում են ավելի խաղաղասեր և մաքրում նրա գործողությունները աշխարհի աչքի առաջ»,- հայտարարեց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների հետ ազնիվ և ճշգրիտ հաղորդակցությունը կենսական նշանակություն ունի։

«Մենք պետք է միջազգային հանրությանը ճիշտ ներկայացնենք, թե ինչ է կատարվում, որպեսզի կարողանանք ունենալ նաև ճիշտ միջնորդական գործունեություն։ Հակառակ դեպքում ստացվում է, որ դու քո ներքին քաղաքական խնդիրները քողարկելու համար ամբողջությամբ դուրս ես թողնում իրական հարցերը միջազգային օրակարգից»,- եզրափակեց Արման Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում