Ներքին 7 ամիս առաջ - 17:52 02-03-2026

Եպիսկոպոսի իշխանությանը պետական իշխանության միջամտությունը հակասահմանադրական է․ Գոհար Մելոյան

Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ։ Պետական իշխանության որևէ մարմնի կամ ներկայացուցչի միջամտությունը նշված գործընթացներին հակասահմանադրական և հակաիրավական է։

Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի 19 հոգևոր հովիվների հայտարարությունը, համաձայն որի՝ դատարանի որոշումն անհամատեղելի է Եկեղեցու կանոնական կյանքի և քահանայական (եկեղեցական) կոչման և ծառայության հետ, իրավաբանորեն հիմնավորված է՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով։

Հոգևոր հայրերը գրագետ և հիմնավոր կերպով ներկայացնում են, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցի կատարումն անհնար է ելնելով սրբազան պարտավորությունից՝ Աստծո և հավատավոր ժողովրդի հանդեպ։

Ցանկացած կրոնական կազմակերպության ինքնակառավարման բացառիկ տիրույթին են առնչվում՝ հոգևորականին կարգալույծ հռչակելու, հոգևոր պաշտոնի նշանակելու կամ հոգևոր պաշտոնից ազատելու հարցերը։
Պետական իշխանության որևէ մարմնի կամ ներկայացուցչի միջամտությունը նշված գործընթացներին հակասահմանադրական և հակաիրավական է։

Մեջբերում հայտարարությունից․

«Այս առումով պետական իշխանության միջամտությունը և աշխարհիկ անձանց կողմից հոգևորականի կեղծ կարգավիճակ շնորհելը կհանգեցնի Սուրբ Խորհուրդների և սրբությունների պղծությանը։ Մյուս կողմից՝ նվիրապետական աստիճանից զուրկ անձի ենթակայության տակ մեր ծառայությունը կարող է մեզ և մեր հավատացյալներին կանգնեցնել կանոնական նզովքի վտանգի առաջ»»։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի