Ներքին 7 ամիս առաջ - 15:51 27-02-2026

Սա իրական դատավարություն չէ, այլ քաղաքական շոու՝ նախատեսված ներքին լսարանի համար․ Դավիթ Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը որոշել է չբողոքարկել ադրբեջանական դատարանի սահմանած 20 տարվա ազատազրկման դատավճիռը: Այս մասին FRANCE 24-ի հետ զրույցում խոսել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը:

Դավիթ Վարդանյանի խոսքով՝ բողոքարկումից հրաժարվելը պայմանավորված է դատարանի կանխակալ դիրքորոշմամբ։

«Սա իրական դատավարություն չէ, այլ քաղաքական շոու՝ նախատեսված ներքին լսարանի համար: Քաղաքացիական անձին ռազմական տրիբունալով դատելը հակասում է միջազգային բոլոր նորմերին»,- նշել է նա՝ հավելելով, որ միջազգային փաստաբաններին 2,5 տարի շարունակ թույլ չեն տվել տեսակցել հորը:

Անդրադառնալով Իլհամ Ալիևի կողմից հնչեցված «Նյուրնբերգյան դատավարության» հետ համեմատություններին՝ Դավիթ Վարդանյանը դրանք որակել է անհիմն և վտանգավոր:

Չնայած 860-օրյա անազատությանը՝ Ռուբեն Վարդանյանը լավատես է։

«Նա հորդորում է մեզ բոլորիս չտրվել վախին և պայքարել հանուն արդարության՝ չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում: Նա ոչ մեկի դեմ քինախնդրություն չունի»-, հավելել է Դավիթ Վարդանյանը։

Դավիթ Վարդանյանը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նոր վարչակազմի ջանքերը խաղաղություն հաստատելու գործում՝ ընդգծելով որ դեռ նախորդ տարվա օգոստոսին նախագահ Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անձամբ հանձնառություն է ստանձնել աջակցել Բաքվի բանտերում պահվող հայ քրիստոնյա պատանդների ազատ արձակմանը և այդ գործընթացում զգալի դերակատարում է ունեցել նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ով տարածաշրջանային այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների հետ հանդիպումներում առաջնային պլան է մղել գերիների վերադարձի հրամայականը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին Դավիթ Վարդանյանը շեշտել է որ ի վերջո հենց Հայաստանի կառավարության ուղղակի պատասխանատվությունն ու պարտականությունն է ապահովել իր քաղաքացիների անվտանգ վերադարձը տուն։

«Ի վերջո, Հայաստանի կառավարության հիմնարար պարտավորությունն է ապահովել իր քաղաքացիների, այդ թվում՝ ապօրինի պահվող մյուս 18 հայ պատանդների անվտանգ վերադարձը տուն», - ընդգծել է Դավիթ Վարդանյանը:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով