Ներքին 3 տարի առաջ - 14:00 11-02-2023

Երկու լսարանի վերանորոգման համար ԵՊՀ ռեկտորին 34 մլն դրամը «քչություն է» անում

Այլ ոլորտներին զուգահեռ նաև բուհական համակարգում, մասնավորապես ԵՊՀ-ում ամբողջովին սեփական իշխանությունը հաստատելուց և իրենց ցանկալի անձանց կառավարման ղեկին «նշանակելուց» հետո թվում է, թե այլ բաների վրա զարմանալ պետք չէ, բայց որոշ հանգամանքներ շրջանցել պարզապես հնարավոր չէ։

Բանն այն է, որ դեռևս նախորդ տարի` 2022 թվականին, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում երկու լսարանների վերանորոգման աշխատանքներ էին սկսել, որոնց մինչև հիմա չեն ավարտել։

Հասկանալու համար, թե ինչու է դանդաղում ֆակուլտետի երկու կարևոր՝ Օպտիկայի և Ֆոտոնիկայի լաբորատորիաների վերանորոգման աշխատանքները, արդյոք չկա համապատասխան բյուջե, ով է այն հատկացրել, հարցում ուղարկեցինք ԵՊՀ ռեկտորին, ով գրության մեջ նշել էր․ «Ի պատասխան Ձեր 24.01.2023 թ․հարցման՝ տեղեկացնում եմ՝ Ֆիզիկայի ֆակուլտետում ուսումնական գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ լսարանների վերանորոգման համար 2022 թ․ հատկացվել է 34 մլն դրամ»։

Լսարանների վերանորոգման համար ԵՊՀ բյուջեից է գումար հատկացվել, սակայն, ըստ ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանի, մյուս լսարաններն էլ ունեն վերանորոգման խնդիր, որի համար էլ ԵՊՀ ռեկտորի առաջարկով ֆակուլտետը դիմել է Միջազգային դրամաշնորհային ծրագրի, որ հատկացվի 500-600 հազար դոլար։ Այժմ էլ՝ սպասում են պատասխանի։

Ուսումնասիրելուց հետո վերանորոգման փուլում գտնվող լսարանները պարզ դարձավ, որ երկու լսարանի արտաքին պատերը միայն ներկվել են, ու անգամ, շրիշակներ դրված չեն, լաբորատոր ոչ մի սարքավորում չկա։ Իսկ վերանորոգում կատարող աշխատակիցն էլ մեզ հայտնեց, որ օրվա ընթացքում ընդամենը երկու ժամով են աշխատում։ Հետաքրքրիր է, թե ինչու չի հաջողվել 34 մլն դրամով կատարել վերանորոգումը՝ այն էլ մեկ տարում։ «Քչությո՞ւն է» անում, թե՞ նպատակին չեն ծառայեցրել։








Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան