Ներքին 6 ամիս առաջ - 15:40 23-02-2026

Թերությունները մերը չեն եղել․ «Բալահովիտ 1»-ի պատասխանը Ավինյանին

Փետրվարի կեսերին փոսալցման մեծ ծավալի աշխատանքներ ենք տեսնում, սակայն խնդիրներն էլ մեծ ծավալի են և պահանջում են առավել հրատապ լուծումներ, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ փետրվարի 23-ին, քաղաքապետարանի գորխակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Այդ համատեքստում «Բալահովիտ 1» ընկերությունը թող իրեն կարգի բերի, պետք է մարդ դնել հետները։ Պարզվում է՝ երբ չկա վերահսկողություն, ով ոնց կարող է, ինչ-որ բան պակաս անելու է»,- նշել է նա։

Oragir.News-ը կապ հաստատեց «Բալահովիտ 1» ճանապարհաշինարարական ընկերության փոխտնօրեն Մհեր Բաղդասարյանի հետ՝ պարզելու համար քաղաքապետի հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ ընկերության դիրքորոշումը։

Փոխտնօրենի խոսքով՝ աշխատանքներն իրականացվել են պատշաճ կերպով, իսկ առաջացած խնդիրները պայմանավորված են եղել երթևեկությամբ։

«Աշխատանքները նորմալ կատարվել են։ Խնդիրն այլ տեղում է, որը ոչ մեր մեղքն է։ Եթե աշխատանքները նորմալ են արված, ապա արդյունքն էլ նորմալ կլինի։ Պարզապես այստեղ խնդիրը կապված է երթևեկության հետ, որը հիմա կարգավորում ենք, որ ամեն ինչ նորմալ ընթանա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ առկա թերությունները, որոնք արձանագրվել էին աշխատանքների ընթացքում, վերացվել են։

«Ինչ-որ թերություններ եղել են, որոնք ընթացքում ամբողջությամբ վերացվել են, հիմա ամեն ինչ նորմալ է։ Ինչ էլ, որ ասվել է, այդ ընթացքում ի հայտ եկած թերություն է եղել, որը մեզանից կախված չի եղել, այլ պայմանավորված է եղել երթևեկությամբ»,- կրկնեց փոխտնօրենը։

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե աշխատանքներն իրականացվել են հին մեթոդներով՝ առանց բետոնի կիրառման, նա հավելեց.

«Մենք Հայաստանում ենք, բայց դա չի նշանակում, որ աշխատանքներն իրականացվել են «հայկական ձևով»։ Այն հատվածներում, որտեղ աշխատանքներ են կատարվել, կիրառվել է բիտումային էմուլսիա՝ համապատասխան ծավալով։ Մեքենաների երթևեկության արդյունքում գույնի փոփոխություն է եղել, և մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե աշխատանքներն իրականացվել են հողի վրա կամ առանց բիտումի։ Սակայն հետագայում նորից մշակվել է, և ամեն ինչ նորմալ է արված»,- ընդգծեց նա։

Նա նաև նշեց, որ ընկերության կողմից սպասարկվող հատվածը Նոր Նորքի վարչական շրջանն է.

«Մեր պատասխանատվության տակ Նոր Նորքի հատվածն է եղել, և աշխատանքներն իրականացվել են արագ՝ հաշվի առնելով քաղաքում առկա փոսալցման հրատապ անհրաժեշտությունը։ Երթևեկությունն է եղել առաջացած խնդիրների հիմնական պատճառը»,- եզրափակեց նա։

Ընկերության տնօրենը Oragir.News-ին տրամադրեց նաև տեսանյութեր և նկարներ ճանապարահաշինարարության նշված հատվածում իրականացված աշխատանքների մասին:

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա