Ներքին 8 ամիս առաջ - 20:37 18-02-2026

Արարատի մարզում 5 հոգով, որոնց մեջ կան նաև անչափահասներ, ծեծի են ենթարկել 2 երիտասարդի․ կան վիրավորներ

Փետրվարի 15-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ գյուղի շրջանաձև երթևեկության խաչմերուկի մոտ գտնվող հարակից տարածքում՝ «Ջրահարս» կոչվող լողավազանի դիմաց, ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 17։00-ի սահմաններում նշված տարածքում Արարատի մարզի բնակիչներ 24-ամյա Գառնիկ Վ․-ի և 23-ամյա Նարեկ Մ․-ի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են նշված տարածք «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով ժամանած Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Սևադա Մ․-ն, 16-ամյա Ա․ Մ․-ն, 15-ամյա Ա․ Հ․-ն, 18-ամյա Վանուշ Հ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Ա․ Կ․-ն, որի ընթացքում վարորդ Սևադա Մ․-ն քաշքշել է Գառնիկ Վ․-ին, այնուհետև Ա․ Հ․-ն ձեռքին եղած քարով հարվածել է վերջինիս գլխի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո Գառնիկ Վ․-ն ընկել է գետնին և նշված ավտոմեքենայից իջած բոլոր անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խուլիգանական դրդումներով ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս և Նարեկ Մ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ