Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 19:30 16-02-2026

Հակոբ Մովսեսը ստում է․ Մայր Աթոռը ավելի քան 455 գիրք է հրատարակել

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ ասոցացվող կայքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, բանաստեղծ Հակոբ Մովսեսը հետևյալ հայտարարությունն է արել․ «Վերջին 30 տարիների ընթացքում մեր եկեղեցին մի աստվածաբանական գիրք չի թարգմանել և տպել․ զբաղված են եղել մեռել թաղելով, նրանով, ինչով հպարտանում են»։

Oragir.News-ը ուսումնասիրելով Մայր Աթոռի հրատարակությունների ցանկը և yerevan.today կայքում զետեղված համապատասխան նյութը, փաստում է, որ Հակոբ Մովսեսը ստել է. Մայր Աթոռն ունի պատկառելի թվով հրատարակած աշխատությունների և գրքերի ցանկ:

Այսպես, 2006-2025թթ․ ընթացքում ավելի քան 455 գիրք է հրատարակվել, այդ թվում՝ մի քանի տասնյակ աստվածաբանական գրքեր՝ թարգմանված տարբեր եվրոպական լեզուներից։

Ահա խիստ համառոտ ցանկը Մայր Աթոռի հրատարակումների․

Սուրբգրային մեկնողական գրականության շարքից՝

* Անանիա Սանահնեցի — «Մեկնութիւն Մատթէի Աւետարանի»
* Ս. Գրիգոր Նարեկացի — «Մեկնութիւն Երգ Երգոցի»
* Ս. Գրիգոր Նյուսացի — «Մեկնութիւն ժողովողի» և «Մովսեսի կյանքը»
* Ս. Գրիգոր Տաթևացի — «Մեկնութիւն Եսայեա»
* Գևորգ Սկևռացի — «Մեկնութիւն Եսայեա»
և այլն։

Հայրաբանական և դասական աստվածաբանական գրականությունից՝

Ընդհանուր Եկեղեցու մեծ հայրերի թարգմանական և գիտական հրատարակություններ
* Ս. Անտոն Մեծի «Խրատները»
* Ս. Եփրեմ Ասորու «Խրատները» և «Ճառընտիրը»
* Ս. Հովհան Ոսկեբերանի «Ճառերի ընտրանին» և «Մեկնութիւն մարգարէութեանն Երեմիայ»
* Ս. Բարսեղ Կեսարացու «Գիրք պահոցը»
* Որոգինեսի «Աղոթքի մասին» աշխատությունը
* «Հայ եկեղեցու հայրեր» և «Ընդհանրական եկեղեցու հայրեր» բազմահատոր մատենաշարերը, որոնք իրենց բնույթով բացահայտ թարգմանական և ակադեմիական արժեք ունեցող գործեր են:

Թարգմանական ժամանակակից աստվածաբանական գրականության շարքում առանձնանում են՝

* Մեյենդորֆի «Ներածություն հայրախոսական աստվածաբանության»
* Վեզելին Քեսիչի «Քրիստոսի ավետարանական կերպարը»
* Ալիստեր Մակ-Գրեթի «Աստվածաբանություն. հիմունքները»
* Կալիստոս Ուէրի «Ուղղափառ ուղին»
* Նիկոլայ Վասիլիադիսի «Աստվածաշունչ և հնագիտություն»
և այլն

Ինքնուրույն դավանաբանական և եկեղեցաբանական ուսումնասիրություններ

* Արշակ Տեր-Միքելյանի «Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու քրիստոնեականը»
* Վահան Բաստամեանցի «Կանոնագիտական երկերը»
* Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Օծումն հիվանդաց. Խորհրդի խնդիրը հայ եկեղեցում»
* Մեսրոպ վարդապետ Պարսամյանի «Լինել Աստված. մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհն ըստ Սուրբ Ներսես Շնորհալու վարդապետության»
և այլն։

Ծիսաաստվածաբանական բնույթի հրատարակություններ՝

* «Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ Եկեղեցու»
* «Խորհրդակատարութիւն սրբոյ Պատարագի ըստ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու»
* «Խորհրդատետր սրբոյ պատարագի»
* «Գիրք աղօթից որ կոչի Կիպրիանոս»
և այլն։

Եվ այսպես՝ առնվազն 455 աշխատություն։ Հավելենք, որ Մայր Աթոռի հրատարակած գրքերի ցանկը հրապարակվում է Էջմիածին ամսագրի տարվա վերջին համարում։

Ընդ որում՝ թեմայով հետաքրքրված յուրաքանչյուր ոք կարող է անձամբ ուսումնասիրել Մայր Աթոռի հրատարակչության ֆեյսբուքյան էջը, որտեղ տեղադրված են վերջին 5 տարիների հրատարակությունները:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ