Ներքին Միտք 3 ամիս առաջ - 11:00 15-02-2026

Վեհափառի քրեական հետապնդման արդյունքում կտուժի Փաշինյանը

Եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդին գահընկեց անելու Նիկոլ Փաշինյանի պայքարը նոր գագաթնակետի հասավ։

Փետրվարի 14-ին փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից:

Ի՞նչ հետևանք կունենա սա, և ո՞վ ավելի շատ կտուժի՝ Վեհափա՞ռը, թե՞ Փաշինյանը։

Հանրության շրջանում տարածված վարկածն այն է, որ Փաինյանն այսպիսի հետապնդումներով ու ելքի արգելքներով փորձում է ձախողել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը։ Սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ որոշումներ են ընդունվելու։ Չի բացառվում, որ Վեհափառը կարող է հրաժարական տալ Եպիսկոպոսաց ժողովում, վերջ դնելով Փաշինյանի՝ հոգևորականների հանդեպ հալածանքներին։ Այս տեսանկյունից՝ Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողովը խոչընդոտելու արդյունքում Փաշինյանը, կարծես՝ գործում է իր հռչակած նպատակի դեմ։

Մեկ այլ վարկածով՝ Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու են ԵՄ երկրների ներկայացուցիչներ, որոնք աջակցություն են հայտնելու հայ ժողովրդին, Հայաստանի անկախությանն ու հայ ժողովրդի քաղաքակրթական ընտրությանը, հայ եկեղեցուն որպես քրիստոնեական Եվրոպայի նախահորը։ Այս կերպ կհերքվի Փաշինյանի կողմից տարածվող անհիմն մեղադրանքը, թե Գարեգին Բ-ն ու եկեղեցու ղեկավարները Կրեմլի ագենտներ են և մերժվում են ազատ աշխարհի կողմից։ Օրինակ՝ եվրոպացի հասարակական-մշակութային գործիչները կարող են կոչ անել իրենց երկրների ղեկավարներին քննադատել Փաշինյանի իշխանությանը, որ Մոսկվայի դրդմամբ հալածում է ազգային եկեղեցուն։

Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումը կարող է համարժեք արձագանք ստանալ հավատացյալ ժողովրդի կողմից։ Փաշինյանն այսպիսի հալածանքով՝ կարծես՝ դրդում է հավատացյալ ժողորդին պաշտպանել եկեղեցուն։ Եթե եկեղեցու առաջնորդին գահընկեց անելու արշավի սկզբում բազմաթիվ հավատացյալներ անտարբեր էին, ապա այսօր՝ Վեհափառի դեմ քրեական հետապնդում հարցուելուց հետո, ավելի շատ հավատացյալներ են հաստատապես կանգնում եկեղեցու պաշտպանության դիրքերում և անբարյացկամորեն վերաբերվում Փաշինյանին։ Այսպիսի հանրային տրամադրության պահպանման պարագայում ենթադրելի է, որ հունիսի 7-ին հայ եկեղեցու հավատացյալները և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում չեն ընտրի Փաշինյանին։ Այս առումով ևս՝ կտուժի Փաշինյանը։ Ավելին՝ հանրության շրջանում խորանում է կասկածը, թե Փաշինյանն ուզում է պարտվել ընտրություններում, հեռանալ քաղաքականությունից, ապաստան ստանալ Մոսկվայում, ինչպես իր նման ռուսամետ քաղաքական գործիչները։

Պարզ ասած՝ Վեհափառի դեմ քրեական հետապնդում հարուցելու արդյունքում տուժելու են ՔՊ-ականները, պարտվելու են հունիսի 7-ի ընտրություններում, զրկվելու են իշխանությունից, պաշտոններից, դիրքից։ Իսկ թե ՔՊ-ն այսքանից հետո էլ հաղթի հունիսի 7-ին իր ռուսամետ մրցակիցների աջակցությամբ, ապա Փաշինյանն ու նրա կրեմլյան հովանավորը կարող են աշխարհին ապացուցել, որ հայ ժողովրդի մեծ մասն անուղղելի ռուսամետ է և հավատացյալ չէ՝ ոչ միայն Հայաստանի անկախությանն ու ժողովրդավարությանը չի հավատում, այլև Աստծուն, խորթությամբ է վերաբերվում ոչ միայն Արևմտյան արժեքներին, այլև քրիստոնեական արժեքներին ու ավանդույթներին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի