Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 20:47 14-02-2026

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ կալանքով չեք վախեցնի․ Շարմազանով

Տիրան արքան երբեք չի կարող հաղթել Հուսիկ կաթողիկոսին, այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Մի զարմացեք, երբ թրքահպատակ ռեժիմը հանրային քրեական հետապնդում է իրականացնում Հայոց Վեհափառի նկատմամբ։

Հաղթանակած նախագահներից երկուսն այսօր դատարանում են ։

Հաղթանակած հրամանատարները նույնպես. Մանվել Գրիգորյանն էլ՝ սրանց ռեժիմի զոհը դարձավ։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվի բանտերում են։

Արցախը հայաթափված է։

Ցեղասպանության դատապարտումից հրաժարվել են։

Ի՞նչ եք սպասում սրանցից։

Սրանք թող հիշեն ոչ թե Պապ թագավորի,այլ Տիրան արքայի ու Հուսիկ կաթողիկոսի պատմությունը։

Տիրանի իշխանության /338-350/ վերջին տարիներին հարաբերությունները սրվում են, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Երկրի ներսում մի քանի նախարարական տներ հանդես են գալիս Տիրանի հակապետական քայլերի դեմ,ապա տեղի են ունենում պետություն-եկեղեցի առաջին բախումները։

Այս բախումներն այնքան են խորանում, որ Հուսիկ կաթողիկոսը բանադրում է Տիրան թագավորին։

Տիրանի հրամանով Հուսիկին բրածեծ անելով սպանում են։

Սրա պատճառն այն էր, որ եկեղեցին մեծապես հզորացել էր եւ ժողովուրդն ավելի շատ վստահում էր Եկեղեցուն ու ոչ թե Տիրանին։

Բայց Հուսիկի սպանությունն էլ Տիրանին չփրկեց։

Թե ի՞նչ է լինում Տիրանի հետ ,գիտեն բոլորը։

Նա կուրացվում է ու հեռացվում է պետական գործից։

Իսկ վերջին տարիները Տիրանն անց է կացնում Կոշում։

Չեմ ցանկանում որեւէ մեկին նման դաժան ճակատագիր։

Ոչ վերջին օրերը Կոշում,ոչ էլ՝ առավել եւս կուրացում։

Բայց Հուսիկի հետապնդումից ու սպանությունից հետո Հայոց Եկեղեցին ավելի է հզորանում ու շարունակում է ծառայել Հայոց Պետությանն ու Հայ Ազգին։

Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի։

Վեհափառը՝ Ատծո օծյալ է Լուսավիրչի գահին,դուք ՝ձեր մասին մտածեք։

Տիրանը միշտ էլ պարտվելու է Հուսիկին»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը