Ներքին 7 ամիս առաջ - 16:50 14-02-2026

Հերթական ֆեյք խոսակցություն է․ Սիմոնյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակվում է ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի փակ, գաղտնի վարկանիշային քվեարկությունը։ Առաջին փուլի քվեաթերթիկում ընդգրկված է 274 թեկնածու, իսկ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն կուսակցության համաժողովի 1057 պատվիրակները։

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի հնարավոր առաջադրմանը՝ հայտարարելով, որ վերջինս չի կարող լինել վարչապետի թեկնածու։

Սիմոնյանի խոսքով՝ այդ տեղեկությունները «հերթական ֆեյք խոսակցություններն են»։ Նա պնդել է, թե Կարապետյանը նախկին ընդդիմադիր գործընկերների նման փորձում է խուսափելու տարբերակ գտնել քաղաքական հայտ ներկայացնելու միջոցով՝ հիշեցնելով, որ նախկինում բազմիցս հայտարարել է, թե քաղաքականությամբ չի զբաղվում։

ԱԺ նախագահի գնահատմամբ՝ ձևավորվել է մի իրավիճակ, երբ քրեական գործ հարուցվելուց հետո որոշ անձինք կուսակցություն են ստեղծում և քաղաքական հայտ ներկայացնում։ Սիմոնյանը նաև ընդգծել է, որ գործող օրենսդրությամբ Կարապետյանը չի կարող լինել ոչ վարչապետի թեկնածու, ոչ պատգամավոր և ոչ էլ վարչապետ՝ հավելելով, որ այլ երկրներում գործունեություն ծավալելը կարող է պայմանավորված լինել տվյալ պետությունների օրենսդրությամբ։

Ամենից շատ դիտված