Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 18:30 13-02-2026

Թանկարժեք խմիչքներ, միլիոնների վառելիք․ «Հատուկ կապ»-ի ճոխ ու գաղտնի գնումները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ենթակայության ներքո գործող «Հատուկ կապ» ՓԲ ընկերության պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի գնումների պլանը։ Փաստաթղթում հիմնականում ալկոհոլային խմիչքներ են՝ կոնյակ, տարբեր տեսակի գինիներ, շամպայն, բարձրարժեք տեկիլաներ, տարբեր դասի վիսկիներ և այլ ալկոհոլային խմիչքներ։

Գնումների պլանում զգալի տեղ են զբաղեցնում նաև հեղուկ և սեղմված բնական գազը, պրեմիում դասի բենզինը, ինչպես նաև վառելիքի այլ տեսակներ․ Այսպես՝ 320 կգ սեղմած գազ, արժեքը՝ 2 մլն 400 հազար դրամ, 509 լիտր բենզին՝ ընդհանուր արժեքը 2 մլն 36 հազար դրամ, 200 լիտր դիզել գազ՝ ընդհանուր արժեքը 9 մլն դրամ։



Եթե հավելում ենք նաև յուղերի, անտիֆրիզի, տարբեր քսուքների արժեքը, ապա վառելիքի ընդհանուր ծախսը կազմում 14 մլն 423․597 դրամ։ Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքների գնումներին, կայքում ներկայացված է հետևյալը․ օղու ընդհանուր արժեքը՝ 78․600 դրամ, կոնյակի ընդհանուր արժեքը՝ 460․270 դրամ, գինու ընդհանուր արժեքը՝ 72․360 դրամ, վիսկիի ընդհանուր արժեք՝ 121․017 դրամ, այլ խմիչքների արժեքը՝ 136․200 դրամ։ Այսպիսով ալկոհոլային խմիչքների ընդհանուր ծախսը՝ 987․597 դրամ է։



Oragir.News-ը «Հատուկ կապ» ՓԲ ընկերությունից հետաքրքրվել է, թե այս գնումները, մասնավորապես զանազան ալկոհոլային խմիչքները ինչի՞ համար են նախատեսված։ Կառույցի հաշվապահությունից նախ հայտնեցին, որ հիմնարկը գաղտնի հիմնարկ է, և իրենք չեն կարող պարզաբանում տալ։ Այնուհետև զանգահարեցին և տեղեկատվություն տրամադրեցին՝ նշելով, որ հեղուկ գազն ու վառելիքը հիմնարկի աշխատանքների համար են։

«Դա մեքենաների համար է օգտագործվում։ Մեր հիմնարկը գաղտնի կառույց է։ Ունենք հատուկ ստորաբաժանումներ, գաղտնի թղթակցությունների բաժին։ Մեր մեքենաները շրջում են ամբողջ հանրապետությունում, բնական է՝ վառելիք է անհրաժեշտ»,- ասաց հաշվապահը։

Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքներին, ապա դրանք, ըստ նրա, նախատեսված են ներկայացուցչական ծախսերի համար։

«Դրանք ներկայացուցչական ծախսեր են։ Տարվա ընթացքում մեկնում ենք Ռուսաստան, հյուրեր ենք ընդունում», - ասաց հաշվապահը՝ նշելով, որ այլ տեղեկատվություն տրամադրել չի կարող։

Թեև գնումների պլանը հասանելի է բոլորին, սակայն կառույցը հրաժարվում է հավելյալ մեկնաբանություններից՝ շեշտելով, որ հրապարակվում է միայն այն տեղեկատվությունը, որն իրենք նպատակահարմար են գտնում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան