Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 20:52 12-02-2026

Ես բանտում էի, և դուք աղոթքի մեջ էիք․ Մկրտիչ սրբազանը պատգամ է փոխանցել

Հայր Շնորհք աբեղա Պալոյանը հանդիպել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, որը հայ հավատավոր ժողովրդին իր պատգամն է փոխանցել։

Ինչպես հայտնի է, այսօր` փետրվարի 12–ին, դատարանը որոշեց Մկրտիչ սրբազանի կալանքը փոխել տնային կալանքով։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, սակայն, արգելված է մասնակցել պատարագների և հանդիպել քահանաների հետ։

«Ես բանտում էի, և դուք անդադար աղոթքի մեջ էիք։ Շարունակեք ձեր միաբանությամբ աղոթքի մեջ լինել։ Աղոթեք մեր բանտարկյալ և անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և հայորդիների համար»,- ասել է Մկրտիչ սրբազանը։

Հայր Շնորհքը նշեց, որ աղոթական խնդրանքներում երբեք պետք չէ ընկճվել ու պետք է միշտ միասնական լինել։

Հոգևորականը նաև հայտնել է, որ միասնական աղոթքներն այսուհետ կլինեն ոչ թե հինգշաբթի, այլ ուրբաթ օրերին, քանի որ շատերը չեն կարողանում մասնակցել, հատկապես իրավապաշտպանները, որոնք հինգշաբթի օրերին ծանրաբեռնված են։

Հաջորդ միասնական աղոթքը կհնչի փետրվարի 20-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Նշենք, որ միասնական աղոթքն այսօր անցկացվեց Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ