Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 13:23 12-02-2026

Դուք «մահ կամ ազատություն» գոռացողներից դարձել եք ԿԳԲ գործակալ պաշտպանողներ. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

ԱԺ քննարկման ժամանակ իր ելույթում Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ Արմեն Ռուստամյանի ելույթին.

«Դուք սկսել եք «մահ, կամ ազատություն»-ից, ավարտել եք 004 շրջաբերականով: «Մահ, կամ ազատություն» գոռացող կուսակցսությունը դեմ է արտահայտվել անկախությանը, ընդհուպ՝ մինչև 1991 թվականը:

Աբսուրդն այն է, որ այն կուսակցությունը, որը գլխավորել է մեր պայքարը 1920 թվականի դրությամբ, 2025 թվի դրությամբ կարող է աջակցել, որ Կոմունիստական կուսակցությունը իշխանության գա Գյումրիում:

Դուք ձեր տեսակը արդեն փոխել եք, դուք «Սարոյան եղբայրներ» ֆիլմի Գևորգից վերածվել եք Հայկի: Եվ ես համաձայն եմ Հակոբ Մովսեսի հետ. ՀՅԴ-ն պետք է վերադառնա իր ակունքներին», - ասաց Ռուբինյանը:

Ամենից շատ դիտված