Ներքին 5 ամիս առաջ - 17:03 11-02-2026

ԿԿՀ-ն արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանի խոսքում կա խախտում. Մարիամ Գալստյան

«Մենք, այո՛, մասնագիտական տեսանկյունից կարծում ենք՝ առկա է խախտում, բայց թե արդյոք խախտումի հիման վրա պիտի լիազորություն դադարեցվի կամ չդադարեցվի, դա հանձնաժողովին չի առնչվում, և այդտեղ մենք չենք կարող լինել շահագրգիռ անձ»։ Այս մասին ասյօր ԱԺ-ում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանն՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագծին:

Հարակից զեկուցմամբ հանդես գալով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ներկայացրեց Հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 16-ին ընդունված եզրակացությունը, որով արձանագրվել էր ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայությունը:

Գալստյանի խոսքով՝ ստանալով «Հայաստան» խմբակցության նախագահի դիմումը՝ հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով հարուցել է համապատասխան վարույթ, որի արդյունքում ընդունվել է ներկայացվող եզրակացությունը: Այն առնչվում է 2025-ի փետրվարի 13-ին հրապարակված՝ 1in.am լրատվական կայքին Հակոբ Հակոբյանի տված հարցազրույցի ընթացքում վերջինիս կողմից հնչեցված խոսքերին, որոնք հանձնաժողովի կողմից քննարկվել են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարքագծի կանոնակարգի 64-րդ կետի համաձայն:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարողը նշեց, որ հարցազրույց տալիս Հակոբ Հակոբյանը թեև հանդես չի եկել ի պաշտոնե և հարցազրուցավարի կողմից ներկայացվել է որպես բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար, սակայն անկախ այն հանգամանքից, որ պաշտոնատար անձը ելույթի ընթացքում ներկայանում է իր պաշտոնով, թե ոչ, հանրային ընկալման տեսանկյունից խնդրահարույց է անկախ պետական մարմնի անդամի կողմից քաղաքական բնույթի ելույթներով և խոսքով հանդես գալը՝ հաշվի առնելով, որ այս մարմինների դեպքում առաջնային նշանակություն ունի քաղաքական իշխանություններից նրանց անկախությունը, տարանջատվածությունը և կառույցի քաղաքական չեզոքությունը:

«Ըստ այդմ՝ վարքագծի կանոնակարգի 64-րդ կետը կիրառելի է հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի դրսևորած վարքագծի նկատմամբ՝ անկախ այն հանգամանքից, որ հարցազրույցի շրջանակում Հակոբյանը չի ներկայացվել որպես ՀՌՀ անդամ, նրա պաշտոնը որևէ կերպ չի հիշատակվել, և նա ներկայացվել է որպես Հակոբ Մովսես՝ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար»,- ասաց նա՝ ներկայացնելով այն չափանիշները, որոնց հիման վրա հանձնաժողովը կատարել է Հակոբյանի խոսքի գնահատումը:

«Քննարկելով հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի հնչեցրած խոսքը, հանձնաժողովը կարևորել է, որ այն նախ պետք է տարանջատել երկու հատվածի՝ պատմական իրողությունների վերաբերյալ խոսք և կուսակցության ներկայիս գործունեության կամ գաղափարախոսության վերաբերյալ խոսք: Ըստ այդմ՝ եզրակացությամբ արձանագրել ենք, որ Հակոբ Հակոբյանի կողմից քննարկված պատմական իրողությունները կամ գնահատականները, կապված հայ ժողովրդի պատմության ընթացքում ՀՅԴ-ի դերի հետ, վերաբերում են ազգային մտածողության, մտածողության մոտեցումներին, որոնք, ըստ պարոն Հակոբյանի, հանգեցրել են հայ ժողովրդի համար կործանարար հետևանքների»,- ասել է Գալստյանը:

Հանձնաժողովը գտել է, որ Հակոբ Հակոբյանը իր խոսքով մեկնաբանել և քննադատել է ՀՅԴ-ի գործունեությունն ու գաղափարախոսությունը:

Վերոգրյալից ելնելով՝ հանձնաժողովն արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանի խոսքը այնքանով, որքանով պարունակում է կուսակցության ներկա գործունեության և գաղափարախոսության քննադատություն, հանգեցրել է վարքագծի կանոնակարգի 64-րդ կետի խախտման:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի